News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

«Ռոսկոսմոսը» եւ Եվրոպական տիեզերական գործակալությունը նոր կորոնավիրուսի համաճարակի պատճառով երկու տարով հետաձգել են տիեզերական սարքի արձակումը, որը պետք է կյանք փնտրեր Մարսի վրա եւ ուսումնասիրեր մոլորակի վրա ջրի գոյության հարցը, հայտնում է РБК-ն։

«Կողմերը ստիպված էին խոստովանել, որ «ԷկզոՄարս» առաքելության նախապատրաստման եզրափակիչ փուլում աշխատանքի ընթացքը խափանվել է՝ կապված Եվրոպայի երկրներում համաճարակային իրավիճակի ընդհանուր վատթարացման հետ»,- հայտնել են «Ռոսկոսմոս»-ում։

Ի սկզբանե առաքելության մեկնարկը նշանակված էր 2020թ․։

Ռուսական պետական ընկերության ղեկավար Դմիտրի Ռագոզինի խոսքերով՝ կորոնավիրուսի համաճարակը գործնականում դադարեցրել է աշխատակիցների ուղեւորությունները գործընկեր ձեռնարկություններ։

ԵՏԳ ղեկավար Յան Վյորներն, իր հերթին, նշել է, թե աշխատանքի ընթացքում կուտակված գիտելիքները ավելի ուշ «թույլ կտան մնացած աշխատանքները հնարավոր կարճ ժամկետներում ավարտել»։ «Մենք ուզում ենք համոզվել, որ 100 տոկոսով վստահ ենք առաքելության հաջող իրականացման մեջ»,- ասել է նա։

Մարսագնացը, որը մասնակցում է առաքելությունում, անվանել են «Ռոզալինդ Ֆրանկլին»։ Այն կարող է հորատել Մարսի մակերեւույթը եւ ներթափանցել նրա ենթամակերեւութային շերտի մեջ։ Այն նաեւ հագեցած է կյանքի հետքեր որոնելու համար փոքր լաբորատորիայով։ Սարքը Ֆրանսիայում հաջողությամբ անցել է եզրափակիչ ջերմավակուումային փորձարկումները, հայտնում են «Ռոսկոսմոս»-ում։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվրահանձնաժողովի ղեկավարը և Pfizer-ի գործադիր տնօրենը ներգրավված են պատվաստանյութի հետաքննվող գործում
Ավելի ուշ նրան են միացել Հունգարիայի և Լեհաստանի կառավարությունները...
Բրազիլիայի նախագահին մեղադրում են կորոնավիրուսի դեմ պատվաստվելու հարցում թույլ տված խարդախությունների համար
Նա հաստատել է, որ չի պատվաստվել․․․
Ադրբեջանում հերթական անգամ երկարացվել է հատուկ կարանտինային ռեժիմը
Ադրբեջանում երկարացվել է կարանտինը...
COVID-19-ի ժամանակ կիրառված սահմանափակումների հետևանքով տնտեսական զարգացումը կարող է 40 տարով դանդաղել աշխարհում
Կարող են գնաճային ռիսկեր դիտվել․․․
Հավատացյալներն ավելի լավ են վերապրել կորոնավիրուսային համաճարակը․ հետազոտություն
Covid-19-ի բացասական հետևանքներից մեկը եղել է հոգեկան առողջությանը հասցված…
Չինացի գիտնականները հայտնաբերել են COVID-19-ը ԱՀԿ-ին տեղեկացնելուց երկու շաբաթ առաջ. WSJ
Չինացի հետազոտողները հայտնաբերել են SARS-CoV-2 վիրուսի գրեթե ամբողջ կառուցվածքը...
Ամենաշատ