News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


2-3 տարի առաջ Ադրբեջանն էր մեզ պատերազմով վախեցում, հիմա Սերժ Սարգսյանն ու ՀՀԿ-ն են մեզ պատերազմով վախեցնում: Այս մասին, այսօր՝ մարտի 12-ին, Վայքում քարոզարշավի ժամանակ իր ելույթում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Ասում են՝ Փաշինյանի կառավարությունը ճիշտ քաղաքականություն չի վարում, ինչը կբերի պատերազմի: Բա եթե դուք էդքան հմուտ դիվանագետներ էիք, էնպիսի քաղաքականություն վարեիք, որ 2016-ին ապրիլյան պատերազմը չլիներ: Ձեր դիվանագիտությունը ի՞նչ է եղել. ինչքան օտար անձնագրով մարդ եք տեսել, կոշիկները լիզել եք, ձեզ էլ թվացել է, թե դա է դիվանագիտությունը, այ ինքնասերներ: Ողբերգությունն էն է, որ դուք բոլորի կոշիկները լիզել եք մեր անունից: Բայց մենք կոշիկ լիզող չենք, դուք եք կոշիկ լիզողը: Այսօր էլ եք վազում եվրոպաներում, մոսկվաներում ինչքան կոշիկ եք տեսնում, լիզում եք: Այ տենց էլ մինչեւ ձեր կյանքի վերջ լիզելու եք սրա-նրա կոշիկները, այ կոշիկ լիզողներ»,-հայտարարեց Փաշինյանը:

Նա նաեւ հավելեց. «Պարզվում է՝ այսօր կան մարդիկ, որոնց հեղափոխությունից հետո շատ-շատ հանգամանքներով բերել, պաշտոններ ենք տվել, վստահել ենք: Պարզվում է՝դրանց էլ է դուր եկել օտարերկրյա կոշիկների համը: Եվ երկրի բարձրաստիճան պաշտոնյաներ, որոնք գտնվում են վարչապետի ուղիղ հրամանատարության ներքո, վարչապետի թիկունքում ստեղ-ընդեղ կոշիկներ են լիզել, ու էդ լիզելու համար է, որ վզակոթերին տալով հանել եմ գործից ու ճիշտ եմ արել: Ու հիմա եկել, քաղաքական գործիչ են խաղում: Տո այ դուրսպրծուկներ, վզակոթերիդ ուտելու եք: Ոնց սկսել եք սերժերի հետ, էդպես էլ ավարտելու եք: Որեւէ մեկը չփորձի էս ժողովրդի հետ խաղեր տալ: Լինի նախկին պաշտոնյա, ներկա պաշտոնյա, ուժային, ոչ ուժային, բոլորիդ կբերենք հրապարակների կենտրոնում պատասխան կտաք ժողովրդի առաջ, ծնկի կբերեք բոլորիդ հատ-հատ, չփորձեք թպրտալ:

Իրենց տանը էդքան չեն քնում, որքան քնում են օտար մայրաքաղաքների հյուրանոցներում, օտար երկրների իշխանությունների դռների տակ: Անինքնասեր, անողնաշար, հլա գալիս ասում են՝ «պատիվ ունեմ»: Դուք պատիվ չունեք, դուք ձեր պատիվը վաղուց ծախել եք օտարներին: Դուք Հայաստանում տեղ չեք ունենալու, բայց չեք էլ փախչելու, պատասխան եք տալու հատիկ առ հատիկ»,-հայտարարեց վարչապետը:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Կենտրոնամետ Դեմոկրատների Միջազգային Միությունը (CDI) սատարում է ՀՀԿ-ին. Արմեն Աշոտյան
Հաշվի առնելով առաջիկա արտահերթ խորհրդարանական ընտրությունները, որոնք տեղի են ունենալու 2021 թվականի հունիսի 20-ին Հայաստանում, Կենտրոնամետ…
Հայաստանի բանկերի միություն. կորոնավիրուսի երկրորդ ալիքը կազդի արդեն տուժած ոլորտների վրա
ԱԺ-ն արտահերթ նիստում 2-րդ ընթերցմամբ քննարկում է ՍԴ մասին օրենքի փոփոխությունները
Նշենք, որ այսօր առավոտյան «Սահմանադրական դատարանի մասին» օրենքի փոփոխությունները, ինչպես նաեւ...
Հայաստանի խորհրդարանը չեղարկել է հանրաքվեի անցկացման վերաբերյալ սեփական որոշումը
Հունիսի 30-ին ՀՀ Ազգային ժողովի արտահերթ նստաշրջանում առաջին ընթերցմամբ պատգամավորները հաստատեցին փոփոխությունները «Սահմանադրական դատարանի մասին» օրենքում եւ հարակից օրենքներում․․․
Հանրաքվեի անցկացման համար Հայաստանում արդեն 125 միլիոն դրամ է ծախսվել. ԿԸՀ
«Սահմանադրության մեկ հոդվածի փոփոխության նպատակով հանրաքվե անցկացնելու համար ՀՀ պետական ​​բյուջեից 2.5 միլիարդ դրամ է հատկացվել...
«Հանրաքվեի մասին» օրենքի փոփոխությունների նախագիծն ական է Հայաստանի ժողովրդավարության ճանապարհին. «Ժառանգություն»
Սկսվեց համավարակը՝ ահագնացնելով հակակշիռներ չունեցող անձնակենտրոն իշխանության տեղապտույտը, որը սկսեց ճանապարհներ որոնել հրաժարվելու ապարդյուն հանրաքվեից...
Ամենաշատ