Ֆիլիպինների նախագահ Ռոդրիգո Դուտերտեն որոշել է փակել Մանիլան կորոնավիրուսի պատճառով:
Նա հավանություն է տվել բանաձեւին, որը թույլ է տալիս արգելել զանգվածային հավաքները, մեկ ամսով փակել դպրոցներն ու կարանտին մտցնել համայնքներում, որտեղ հայտնաբերվել են կորոնավիրուսի դեպքերը:
Վերջին տվյալներով՝ երկրում գրանցվել է վարակման 53 դեպք, 2 մարդ է մահացել: