«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն այսօր՝ մարտի 12-ին հրատապ նիստ է հրավիրել։
Նիստին մասնակցում է նաեւ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ NEWS.am-ի տեղեկություններով, օրակարագի գլխավոր թեման կորոնավիրուսն է։
Նշենք, որ վերջին ժամերի ընթացքում բազմաթիվ կոչեր են հնչել ուղղված վարչապետին՝ դադարեցնելու Սահմանադրական հանրաքվեի քարոզարշավը։ Այսօր Վայոց Ձորում բնակիչների հետ հանդիպման ժամանակ վարչապետը հայտարարել էր, որ եթե անհրաժեշտություն լինի, կդադարեցնեն քարոզարշավը։
Հիշեցնենք, որ նախօրեին 3 քաղաքացի ախտորոշվել է կորոնավիրուսով, նրանց հետ սերտ շփում ունեցած 57 անձ մեկուսացվել է։ Այսպիսով Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 4-ի, 88 անձ մեկուսացված է։