News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

5 խոշոր տեխնոլոգիական ընկերություններ՝ Amazon-ը, Apple-ը, Alphabet-ը, Facebook-ը եւ Microsoft-ը, մեկ օրում ընդհանուր առմամբ 416,63 մլրդ դոլար են կորցրել կորոնավիրուսի պատճառով շուկաների վիճակի եւ տնտեսական անորոշության ֆոնին, հաղորդում է CNBC-ը:

Apple-ի ակցիաները նվազել են 9,88%-ով, Facebook-ինը՝ 9,30%-ով, Alphabet-ինը՝ 8,2%-ով, Amazon-ինը՝ 7,98%, Microsoft-ինը՝ 9,48%-ով, քանի որ ներդրողներին շարունակում է մտահոգել կորոնավիրուսի տարածումն ու դրա պոտենցիալ ազդեցությունը տնտեսության վրա:

Ներդրողներին ամենից շատ մտահոգում է այն, թե որքան կկրճատեն ծախսերը սպառողներն ու ձեռնարկությունները, եթե տնտեսությունը ռեցեսիայի մեջ հայտնվի: 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ