News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը

Ես շատ կասկածում եմ, որ հիվանդությունները սահմաններ են ճանաչում: Այս մասին հայտարարել է Եվրոպական Կենտրոնական բանկի (ԵԿԲ) նախագահ Քրիստինա Լագարդը` մեկնաբանելով նախագահ Դոնալդ Թրամփի որոշումը` եվրոպական մի շարք երկրների քաղաքացիների համար մուտքը Միացյալ Նահանգներ ժամանակավորապես արգելելու մասին որոշումը:

«Ես չպետք է մեկնաբանեմ որեւէ կառավարության այս կամ այն միջոցառումը: Բայց ես շատ կասկածում եմ, որ հիվանդությունները անձնագրեր ունեն եւ գիտեն սահմանների մասին»,- ասել է Լագարդը CNBC- ին:«Նրանք անտեսում են այդ սահմանները, եւ ես կարծում եմ, որ բոլոր տնտեսությունները պետք է հիշեն դա` տնային տնտեսությունների, մարդկանց, ձեռնարկությունների պաշտպանության նպատակով ճիշտ քայլեր ձեռնարկելու համար»,- հավելել է նա:

ԵԿԲ-ն նախօրեին որոշում էր կայացրել չնվազեցնել տոկոսադրույքները` չնայած շուկայի սպասումներին: Այնուամենայնիվ, ԵԿԲ-ն հայտարարել է բանկային վարկավորմանն աջակցելու միջոցառումների մասին եւ 120 միլիարդ եվրոյով ընդլայնել է իր ակտիվների գնման ծրագիրը:

Շուկայի մասնակիցները, որպես եվրոյի տնտեսության խթանման միջոց, տոկոսադրույքների իջեցում էին ակնկալում 10 բազային կետով` այն մտավախությունների ֆոնին, որ ռեցեսիան շուտով հարված կհասցնի տարածաշրջանին: Թե՛ Դաշնային պահուստային համակարգը, թե՛ Անգլիայի բանկը նախորդ շաբաթ կրճատել են տոկոսադրույքները:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվրահանձնաժողովի ղեկավարը և Pfizer-ի գործադիր տնօրենը ներգրավված են պատվաստանյութի հետաքննվող գործում
Ավելի ուշ նրան են միացել Հունգարիայի և Լեհաստանի կառավարությունները...
Բրազիլիայի նախագահին մեղադրում են կորոնավիրուսի դեմ պատվաստվելու հարցում թույլ տված խարդախությունների համար
Նա հաստատել է, որ չի պատվաստվել․․․
Ադրբեջանում հերթական անգամ երկարացվել է հատուկ կարանտինային ռեժիմը
Ադրբեջանում երկարացվել է կարանտինը...
COVID-19-ի ժամանակ կիրառված սահմանափակումների հետևանքով տնտեսական զարգացումը կարող է 40 տարով դանդաղել աշխարհում
Կարող են գնաճային ռիսկեր դիտվել․․․
Հավատացյալներն ավելի լավ են վերապրել կորոնավիրուսային համաճարակը․ հետազոտություն
Covid-19-ի բացասական հետևանքներից մեկը եղել է հոգեկան առողջությանը հասցված…
Չինացի գիտնականները հայտնաբերել են COVID-19-ը ԱՀԿ-ին տեղեկացնելուց երկու շաբաթ առաջ. WSJ
Չինացի հետազոտողները հայտնաբերել են SARS-CoV-2 վիրուսի գրեթե ամբողջ կառուցվածքը...
Ամենաշատ