News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Ուրբաթ ԱՄՆ զինված ուժերի Կենտրոնական հրամանատարության ղեկավար, գեներալ Քենեթ Մակենզին նախազգուշացրել է Իրանի իշխանություններին պատասխան քայլերի չդիմել Իրաքում շիական «Քաթաիբ Հիզբոլլահ» խմբավորման օբյեկտների ուղղությամբ կոալիցիայի կողմից հարվածի հետ կապված, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

«Ես կնախազգուշացնեի Իրանին եւ այն ուժերին, որոնց նրանք աջակցում են, չդիմել պատասխան քայլերի, որոնք կարող են վտանգել Միացյալ Նահանգների, կոալիցիայի կամ մեր գործընկերների ուժերը»,- ասել է նա Պենտագոնում կայացած ճեպազրույցի ժամանակ: Գեներալը շեշտել է, որ ԱՄՆ իշխանությունները պատրաստ են պաշտպանել իրենց ուժերը տարածաշրջանում «եւ պատասխանել ցանկացած հետագա ագրեսիային»:

Ըստ նրա` ԱՄՆ իշխանությունները որոշում են կայացրել այս փուլում Պարսից ծոցում երկու ավիակիր գրոհիչ խումբ թողնել` Իրանի հետ հարաբերությունների սրման նկատառումներով:

«Ես խնդրեցի, իսկ Պաշտպանության նախարարը (ԱՄՆ Մարկ Էսպեր) հավանություն տվեց իմ հայցին` երկու ավիակիր գրոհիչ խմբերի` նշված շրջանում գործունեության շարունակման վերաբերյալ»,- տեղեկացրել է Մակենզին: Նա հրաժարվել է մանրամասնել, թե որքան երկար նրանք կմնան տարածաշրջանում, բայց պարզաբանել է, որ խոսքը Dwight D. Eisenhower եւ Harry S. Truman ավիակիրների մասին է:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իրանը պատժամիջոցներ է սահմանել ԱՄՆ 51 քաղաքացու նկատմամբ
«Պատժամիջոցների ցանկում նշված անձինք մասնակցել են Սուլեյմանիի դեմ ահաբեկչական գործողության հետ կապված որոշումների կայացմանը, պլանավորմանը, կազմակերպմանը, ֆինանսավորմանը, աջակցությանը, ինչպես նաեւ ղեկավարմանը կամ իրականացմանը...
Իրանն ԱՄՆ 20 քաղաքացու ներառել է մարդու իրավունքների խախտման համար պատժամիջոցների ցուցակում
Ղարիբ Աբադիի խոսքով՝ «այս ցանկում ընդգրկված են ավելի քան 20 ֆիզիկական եւ իրավաբանական անձինք»․․․
ԶԼՄ. Իրանը կկազմի իր պատժամիջոցային ցուցակը ԱՄՆ ընկերությունների եւ քաղաքացիների համար
Նրա խոսքով՝ «ԱՄՆ-ի հակաիրանական պատժամիջոցների քաղաքականությունը եւ Իրանի վրա առավելագույն ճնշում գործադրելը ձախողված է»․․․
ԱՄՆ-ը վաճառել է Իրանից առգրաված 26,7 մլն դոլարի նավթը
Իրանական նավթն առգրավվել էր ամերիկյան նավատորմի կողմից Արաբական ծովում...
Բենի Հանցը կարծում է, որ ԱՄՆ-ը կաջակցի Իսրայելին Իրանի վրա հարձակման դեպքում
«Մենք պետք է պատրաստ լինենք Իսրայել պետությանը պաշտպանելու յուրաքանչյուր հնարավորության։ Մենք հնարավորություններ ենք զարգացնում, եւ պետք է շարունակենք ամրապնդել դրանք»,-ասել է Հանցը․․․
ԱՄՆ-ն Իրանին ծովում դեէսկալացման կոչ է արել
«ԻՊԿ-ի ոչ անվտանգ եւ ոչ պրոֆեսիոնալ գործունեությունը ծովում նորություն չէ...
Ամենաշատ