News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը

Հոլիվուդյան պրոդյուսեր Ստեփան Մարտիրոսյանը, որը փողերի հափշտակության գործով անազատության մեջ է, մեղադրում է ռուսաստանյան գործարար Վիտալի Գրիգորյանցին  իր դեմ շինծու գործ«կարելու»համար: Հակառակ կողմը անհերքելի ապացույցներ ունի Մարտիրոսյանի կողմից կատարված հանցանքիհիմնավորվածության, ինչպեսնաև, որնացանկանում է մահափորձ կազմակերպել ՌԴ քաղաքացի Վիտալի Գրիգորյանցի եւ ՀՀ քաղաքացի Արսեն Միքայելյանի դեմ և այն իրականացնելու համար փնտրում է կատարող: Հայաստանյան մամուլում ակտիվորեն շրջանառվող այս թեման բազմաթիվ մեկնաբանությունների առիթ է դարձել, ինչի առթիվ էլ զրուցեցինք տուժող Վ. Գրիգորյանցին պատկանող «ՊՈՒԼՀԱՄ ՀՈԼԴԻՆԳՍ » ՍՊԸ ներկայացուցիչ, փաստաբան ՝ ՎԱՐԴԳԵՍ ԳԵՎՈՐԳՅԱՆի հետ

Ինչ կարող եք հայտնել Ստեփան Մարտիրոսյանի նկատմամբ  կայացված դատավճռի վերաբերյալ: Վերջինս պնդում է, որ իր նկատմամբ գործը շինծու է, պատվիրված և այն քաղաքացիական գործ է և ոչ քրեական:

Ստեփան Մարտիրոսյանը հանդիսանալով Հայաստանի Հանրապետության քաղաքացի, երկար տարիներ մշտապես բնակվելով ԱՄՆ-ում, ժամանակի ընթացքում ձեռք է բերել  վաղեմի ծանոթ, Ռ.Դ. քաղաքացի, գործարար, Վիտալի Գրիգորյանցի վստահությունը և չարաշահելով այն՝  2010-2015թթ. ընթացքում, խարդախությամբ հափշտակել է նրան պատկանող առանձնապես խոշոր չափերի հասնող, 49.045.000 ԱՄՆ դոլարին համարժեք, 20.203.565.650 ՀՀ դրամ գումար՝«Պուլհամ Հոլդինգս» ՍՊԸ-ին պատկանող հաշիվներումգտնվող գումարների փոխանցումներից:

Նշված դրամական միջոցները Ստեփան Մարտիրոսյանը խարդախությամբ հափշտակել է ԱՄՆ-ում ֆիլմերի արտադրության մեջ ներդնելու պատրվակով: Ստեփան Մարտիրոսյանն իր հանցավոր մտադրությունն իրականացնելու և հետագայում հափշտակված գումարները օրինականացնելու նպատակով ներկայացրել է «Ինվիժն Էնթերթեյնմենթ» ընկերությունը, թաքցնելով իրականությունը հայտնել է, որ այդ ընկերության հիմնադիր տնօրենը հանդիսանում է իր ընկեր Ջեֆֆրի Հովարդը և առաջարկել նշված ընկերության միջոցով մուտք գործել ֆիլմարտադրության շուկա` Վիտալի Գրիգորյանցին հավաստիացնելով, որ տվյալ ոլորտում իրենք չունեն համապատասխան փորձ, իսկ առաջարկվող ընկերությունը երկար տարիներ ֆիլմարտադրության ոլորտում  մասնագիտացել է և նպատակահարմար է ներդրումները կատարել այդ ընկերության միջոցով:

Ստեփան Մարտիրոսյանի նախաձեռնությամբ պայմանագիր է կնքվել Վիտալի Գրիգորյանցին պատկանող «Պուլհամ Հոլդինգս» ՍՊ ընկերության  և      «ԻնվիժնԷնթերթեյնմենթ» ընկերությունների միջև այն մասին, որ «Ինվիժն Էնթերթեյնմենթ»  ընկերությունը ձեռք կբերի ճանաչված ֆիլներ, որոնց սեփականատերը բացառապես կհանդիսանա    «ՊուլհամՀոլդինգս»ընկերությունը: ԱյդնպատակովՀՀ տարածքում գործող բանկային հաշվեհամարներից փոխանցվել է 97.019.905 ԱՄՆ դոլարին համարժեք 39.969.226.510 ՀՀ դրամ:

Ստեփան Մարտիրոսյանը «Պուլհամ Հոլդինգս» ՍՊ ընկերությունից հափշտակված գումարներից ֆիլմերում ներդրել է միայն 47.974.905 ԱՄՆ դոլար գումարին համարժեք 19.765.660.860 ՀՀ դրամը, սակայն համաձայն կողմերի միջև կնքված պայմանագրերի, ֆիլմերի սեփականատեր հանդիսացել է ոչ թե տուժող կողմը՝ «Պուլհամ Հոլդինգս» ՍՊ ընկերությունը, այլ ԱՄՆ-ում Ստեփան Մարտիրոսյանին պատկանող «Ինվիժն Էնթերթեյնմենթ» ընկերությունը, այսինքն`  Ստեփան Մարտիրոսյանը:

Ստեփան Մարտիրոսյանը խեղաթյուրելով իրականությունը՝ թաքցնել է իր կողմից հափշտակված գումարների հանցավոր ծագումը, տնօրինման եղանակը, տեղաշարժը և օգտագործման իրական նպատակը և անձնական նկատառումներով տնօրինել է խարդախությամբ հափշտակված այդ գումարները:

«Պուլհամ Հոլդինգս» ընկերությանը 2017թվականին հայտնի է դարձել հափշտակված գումարների շարժը և դրանք օրինականացնելու՝ փողերի լվացման մեխանիզմը, քանի որ հանցավոր ճանապարհով ձեռք բերված դրամական միջոցները  ՍտեփանՄարտիրոսյանըհետագայումօգտագործելէիրանձնական, ձեռնարկատիրական և այլ գործունեության նպատակով:

«Ինվիժն Էնթերթեյնմենթ» ընկերությունը ստեղծված օրվանից չի ունեցել սեփական դրամական միջոցներ և այդ ընկերության ամբողջ դրամական կապիտալը գոյացել է «Պուլհամ Հոլդինգս» ընկերությունից փոխանցված միջոցներից, քանի որ  «Ինվիժն Էնթերթեյնմենթ» ընկերության միակ սեփականատերը փաստացի հանդիսացել է Ստեփան Մարտիրոսյանը: Արդեն, որպես սեփական միջոցներ, վերջինս տնօրինելով այդ գումարները, կատարել է փոխանցումներ տարբեր հաշվեհամարների, այդ թվում ԱՄՆ-ի Լաս Վեգասի Բելաջիո հյուրանոց-կազինոյի իր հաշվեհամարներին, ինչպես նաև իր քրոջ` Բեսսի Մարտիրոսյանի հաշվեհամարին:

Ստեփան Մարտիրոսյանի հանցավոր գործողությունների հետևանքով  «Պուլհամ Հոլդինգս» ՍՊ ընկերությանը պատճառվել է առանձնապես խոշոր չափերի հասնող՝ 97.019.905 ԱՄՆ դոլար գումարին համարժեք 39.969.226.510 ՀՀ դրամ:Ստեփան Մարտիրոսյանը կատարած հանցավոր արարքի համար Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի 2020 թվականի հունվարի 14-ի դատավճռով՝ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով դատապարտվել է ազատազրկման 7 տարի ժամկետով և կալանավորվել:

Ստեփան Մարտիրոսյանի այն պնդումը, որ իր նկատմամբ քրեական գործը շինծու է, պատվիրված և  քաղաքացիական բնույթ ունի՝ ոչ քրեական, չի համապատասխանում իրականությանը: Դրանով վերջինս փորձում է իր արարքներին արդարացում գտնել, որն ապարդյուն է այն պարզ պատճառաբանությամբ, որ գործը ՀՀ Գլխավոր դատախազության կողմից հարուցվել է «Պուլհամ Հոլդինգս» ՍՊ ընկերության  տնօրենիհաղորդմանհիմանվրա, օրինական հիմքով, գործող դատավարական նորմերին համապատասխան: Ներկայացված հաղորդումն իր մեջ պարունակել է հանցագործության հատկանիշներ և քրեական գործի հարուցումն եղել է անհրաժեշտ պայման: Ինչ վերաբերվում է գործի պատվիրված լինելուն՝ այն հերյուրանք է և իրականությունից զուրկ,  քանի որ փաստացի տեղի է ունեցել հանցագործության դեպք և այս պարագայում միայն հարուցված քրեական գործի շրջանակներում կարող էր  իրականացվել նախաքննություն, որը  կատարվել է օրենքի տառին համապատասխան, ինչի արդյունքում դատավճռով հիմնավորվել է Ստեփան Մարտիրոսյանի կողմից կատարված հանցանքը, այն որ նա չարաշահելով տուժող կողմի վստահությունը, ֆիլմերում ներդրումներ կատարելու պատրվակով, ընկերության գույքին անհատույց տիրանալու ուղղակի դիտավորությամբ, օգտագործելով խաբեության տարբեր մեխանիզմներ և եղանակներ, խարդախությամբ հափշտակել  է առանձնապես խոշոր չափերի հասնող գումար:  Նման դեպքում խոսել  գործի քաղաքացիական լինելու մասին՝ ոչ միայն հիմնազուրկ է, այլև անտրամաբանական:

Ըստ դատավճռի, ինչ կասեք Ստեփան Մարտիրոսյանի կողմից հափշտակված գումարների վերաբերյալ, արդյոք այն հիմնավորված է քրեական գործի տվյալներով, թե դրանք ենթադրություններ են, կան կոնկրետ փաստեր:

Համաձայն դատավճռի, Ստեփան Մարտիրոսյանի կատարած հանցանքը՝ խարդախությամբ առանձնապես խոշոր չափերի հասնող գումարների հափշտակությունը, ապացուցվել է ոչ թե ենթադրություններով, այլ կոնկրետ փաստերով: Նրա նկատմամբ կայացված դատավճիռը հիմնավորված և պատճառաբանված է գործում գտնվող փաստական տվյալներով: Դատարանի կողմից բավականին մանրակրկիտ վերլուծվել են քրեական գործում գտնվող և դատաքննության ընթացքում կողմերից ներկայացված բոլոր ապացույցները և նրանց տրվել են պատշաճ իրավական գնահատականներ:

Ապացույցները հիմնականում եղել են  փաստաթղթային, որոնք ժխտել կամ հերքել պարզապես անհնարին է: Պաշտպանության կողմը քաջ գիտակցեյով, որ բանկային փաստաթղթերից ակնհայտ է կատարված բոլոր փոխանցումները, գումարների շարժը, Ստեփան Մարտիրոսյանի անձնական և ձեռնատիրական գործունեության հաշվեհամարները և այլ  նպատակներով կատարված բոլոր փոխանցումները, ընտրեցին ապացույցները անթույլատրելի ճանաչելու մարտավարություն, փորձեցին դատարանին համոզել, որ ԱՄՆ-ից ստացված բանկային փաստաթղթերը ձեռք են բերվել ոչ օրինական կարգով, մասնավոր անձի կողմից՝ առանց դատարանի որոշման: Դատարանը փաստեց /մանրամասների մեջ չեմ խորանում/, որ ինչպես բանկային փաստաթղթերը, այնպես էլ մեր կողմից ներկայացված այլ փաստաթղթային  ապացույցները թույլատրելի են, այն ձեռք են  բերվել օրինական ճանապարհով և դրվեց դատավճռի հիմքում:

Ստեփան Մարտիրոսյանը տարբեր լրատվամիջոցներին տված հարցազրույցներում նշել է, որ Վիտալի Գրիգորյանցը հին իշխանությունների հետ ունենալով կապեր իր նկատմամբ ապօրինի գործ է պատրաստել, որ ինքը բոլոր գումարները ներդրել է ֆիլմարտադրության մեջ, սակայն եկամուտներ չի ստացել:

Ստեփան Մարտիրոսյանը բարոյական հատկանիշներից  զուրկ անձնավորությունն է, որը ոչ միայն ընդունակ է,այլև իր նպատակներին հասնելու համար պատրաստ է ամեն ինչի, երբ ես նրա անձի մասին տեղեկություներ  ներկայացնեմ՝ պարզ կդառնա նրա ով լինելը:

Վիտալի Գրիգորյանցի ենթադրյալ կապը հին կամ նոր իշխանությունների հետ որևէ առնչություն չի կարող ունենալ տվյալ գործի հետ, այն պարզ պատճառաբանությամբ, որ Ստեփան Մարտիրոսյանը կատարել է հանրորեն վտանգավոր արարք, որի համար ենթարկվել է քրեական պատասխանատվության և պետք է կրի հանցագործությամբ վաստակած իր  պատիժը:

Ստեփան Մարտիրոսյանի կատարած հանցանքն այնքան հիմնավոր  է, որ նրա նկատմամբ ապօրինի գործ պատրաստելու մասին խոսելն ավելորդ է, այն եզակի քրեական գործերից է, որ իրավունքի ոլորտում սովորող ուսանողների համար կարող է պրակտիկ դասագրքային նյութ հանդիսանալ: Ինչ վերաբերվում է  Ստեփան Մարտիրոսյանի այն պնդմանը, որ բոլոր գումարները ներդրել է ֆիլմարտադրության մեջ և եկամուտներ չի ստացել, չի համապատասխանում իրականությանը,  նրա կողմից հափշտակվել է փոխանցված գումարների կեսից ավելին, իսկ ֆիլմարտադրության մեջ ներդրած գումարները բերել են եկամուտներ, որոնք հիմնավորված են քրեական գործի տվյավներով:

Ստեփան Մարտիրոսյանը պնդում է, որ բողոքարկելու է առաջին ատյանի դատարանի դատավճիռը և պահանջելու է իր նկատմամբ կայացվի արդարացման դատավճիռ, ինչպես դա կմեկնաբանեք:

Ստեփան Մարտիրոսյանի և նրա պաշտպանների կողմից  արդարացման հիմքով առաջին ատյանի դատարանի դատավճիռի բողոքարկումը՝ նրանց դատավարական իրավունքն է, ինչ վերաբերվում է նրա նկատմամբ արդարացման դատավճիռ կայացնելուն, ապա ես ոչ միայն վստահ եմ, այլև համոզված, որ նման ապացուցողական բազայի պայմաններում գրեթե անհավանական է:

Ստեփան Մարտիրոսյանը պնդում է, որ դատարանը եղել է կաշառված, իր նկատմամբ կայացրել է խիստ դատավճիռ, եթե սահմաներ իր նկատմամբ վեց տարի ազատազրկում, ապա ինքը համաներմամբ ազատ կարձակվեր:

Իմ կարծիքով Ստեփան Մարտիրոսյանը պաշտպանվելու սխալ մարտավարություն է ընտրել՝ փորձելով սևացնել դատարանին: Դատարանի կաշառված լինելու մասին զրպարտչական արտահայտությունները համարում եմ ոտնձգություն արդարադատության նկատմամբ: Նրա այն հայտարարությունը, որ իր նկատմամբ սահմանվել է խիստ պատիժ՝ վկայում է, որ նա անուղղակի ընդունում է իր կողմից կատարված հանցանքը, այլապես ինչու պետք է արդարացում պահանջող անձը սահմանված պատժի  խստության մասին խոսեր:

Ով է Ստեփան Մարտիրոսյանը, ինչ գիտեք նրա մասին:

Ստեփան Մարտիրոսյանը հանցավոր հակում ունեցող անձնավորություն է, նրա կենսագրությունը և անցած ճանապարհը վկայում են նրա ունակ լինելը իրեն մեղսագրվող արարքին:

Որքանով, որ տեղեկացված ենք, Ստեփան Մարտիրոսյանը ԱՄՆ-ում բնակվելու տարիներին՝ 1989 և 1993 թթ, խնդիրներ է ունեցել տեղի իրավապահ մարմիների հետ՝ «կոկային» տեսակի թմրամիջոցների շրջանառություններիհամար, մեզ հայտնի է նաև նրա դատապարտված լինելը, սակայն տարբեր պատճառներով վերջինս ազատազրկման ձևով նշանակվածպատիժն ամբողջությամբ չի կրել, բացի դրանից նրան վերագրվել են  նաև այլ արաքներ:

Ստեփան Մարտիրոսյանի անձը բնութագրող տվյալներից հատկանշական է այն, որ նա ԽՍՍՀ-ում բնակվելու տարիներին  եղել է արատավորված անձնավորություն: Նա դատապարտվել է այն ժամանակվա համար այնպիսի հանցավոր արարքների համար, որոնք Խորհրդային պետության համակեցության կանոններին եղել են ոչ հարիր և  համարվել են անբարո արարքներ: Մեր կարծիքով  դա հանդիսացել է պատճառներից մեկը  նրա կողմից ԱՄՆ-ում մշտական բնակություն հաստատելու հարցում: Հենց այդ արարքների համար Ստեփան Մարտիրոսյանը ԵրևանքաղաքիՍպանդարյանշրջանիժողովրդականդատարանի 1978 թվականիօգոստոսի 21-իդատավճռով ՀԽՍՀ քրեական օրենսգրքի 17-1121-րդ հոդվածի 1-ին մասով (հանցակցությամբ բռնի կերպով սեքսուալ բնույթի գործողություններ կատարելը), նույն օրենսգրքի 17-115-րդ հոդվածով (հանցակցությամբ անառակաբարո գործողություններ անչափահասների նկատմամբ կատարելը), նույն օրենսգրքի 17-116-րդ հոդվածի 2-րդ մասով (հանցակցությամբ արվամոլություն`տղամարդու սեռական հարաբերությունը տղամարդու հետ), նույն օրենսգրքի 147-րդ հոդվածով  (շորթում), 228-րդ հոդվածով (պոռնոգրական առարկաներ պատրաստելը կամ վաճառելը) այդ հոդվածների համակցությամբ դատապարտվել է ազատազրկման և պատիժ կրել քրեակատարողական հիմնարկում, նրա նկատմամբ վերոհիշյալ դատավճիռը ՀԽՍՀ գերագույն դատարանի քրեական գործերի դատական կոլեգիայի 1978 թվականի սեպտեմբերի 12-ի որոշմամբ թողնվել է անփոփոխ:

Ստեփան Մարտիրոսյանն իրենից հանրորեն մեծ վտանգ ներկայացնող անձնավորություն է, որի վկայություններից մեկը՝  ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության պետից  25.09.2018 թվականին ստացված թիվ 3/10556 պաշտոնեական գրությունն է, համաձայն որի տեղյակ է պահվել ՀՀ հատուկ քննչական ծառայությանն այն մասին, որ ստացված օպերատիվ տեղեկությունների համաձայն ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթում քննվող թիվ 61205617 քրեական գործով  ՀՀ ԱՆ   «Նուբարաշեն» ՔԿՀ-ի կալանավոր Ստեփան Մարտիրոսյանը ցանկանում է մահափորձ կազմակերպել ՌԴ քաղաքացի, Մոսկվա քաղաքի բնակիչ Վիտալի Գրիգորյանցի,ՀՀ քաղաքացի Արսեն Միքայելյանի դեմ և այն իրականացնելու համար փնտրում է կատարող: Նշվածը վկայում է Ստեփան Մարտիրոսյանի հանցավոր էությունը, որ նա պատրաստ և ընդունակ է առանձնապես ծանր հանցագործություններ կատարելուն: Ավելին՝ տուժող կողմը ձեռք է բերել Ստեփան Մարտիրոսյանի հեռախոսային խոսակցությունը մեկ այլ անձի հետ այն մասին, որ վերջինս պատվիրում է սպանելու Վիտալի Գրիգորյանցին: Այդ կապակցությամբ մեր կողմից հավաքվում են լրացուցիչ փաստարկներ իրավապահ մարմիններին համապատասխան հաղորդում ներկայացնելու համար:

Ստեփան Մարտիրոսյանը մարդկային, բարոյական հատկանիշներից զուրկ անձնավորություն է, նա խաբել է մի անձնավորության, որը  2000 թվականին գտնվելով ԱՄՆ- ում տեսնելով վերջինիս նյութապես ծանր վիճակը, վարձով բնակվելը, իր միջոցներով նրա համար ձեռք է բերել սեփական բնակարան, օգնել է նրա քրոջ՝ Բեսսի Մարտիրոսյանի որդուն՝ Հակոբ Գասպարյանին ուսման վարձերի վճարման հարցում:  Վիտալի Գրիգորյանցը վճարել է նաև Բեսսի Մարտիրոսյանի ուսումնական ծախսերը՝ ԱՄՆ-ի բժշկական ուսումնական հաստատություններից մեկում, բացի դրանից ցուցաբերել է նաև այլ օգնություններ: Անգամ այդ պարագայում  Ստեփան Մարտիրոսյանն ազնիվ չի գտնվել, այդ ծախսերը ներկայացրել է ուռճացված և ստացել է ավել գումարներ:

Ստեփան Մարտիրոսյանն այն անձնավորությունն է, որը հափշտակված գումարների՝ փողերի լվացման հարցում ներքաշել է նաև իր հարազատ քրոջը՝  Բեսսի Մարտիրոսյանին, նրա հաշվին փոխանցել՝ 200.000 ԱՄՆ դոլար գումար:

Քրեական գործի նախաքննության ընթացքում տուժող կողմի մոտ  հայտնվել Է ՌԴ Մոսկվա քաղաքի մեկուսարանից ուղարկված Ստեփան Մարտիրոսյանի նամակագրությունները,որոնցից ակնհայտ է դարձել նաև նրա հանցավոր վարքագիծը: Վերջինս հանձնարարություններ է տվել տարբեր մարդկանց՝իրեն արդարացնելու նպատակով փաստաթղթեր կեղծելու, տարբեր պաշտոնյաների կաշառելու, անգամ խաղադրույքներ կատարելու:

Ինչպիսին է տուժող կողմի դիրքորոշումը Ստեփան Մարտիրոսյանի վերաբերյալ կայացված դատավճռի նկատմամբ, այն բավարարում է:

Ստեփան Մարտիրոսյանի վերաբերյալ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի 2020 թվականի հունվարի 14-ին կայացված դատավճիռը պատժի մասով կարելի է համարել համաչափ, սակայն մեր կարծիքով նրա նկատմամբ պետք է սահմանվեր տվյալ հոդվածով նախատեսված պատժի առավելագույն չափը, քանի որ ՀՀ-ում դատական պրակտիկան վկայում է, որ տնտեսական հանցագործությունների դեպքում որպես կարևոր հանգամանք՝ դատարանը պատիժ սահմանելիս հիմնականում հաշվի է առնում պատճառված վնասի չափը և այն  վերականգնելու հանգամանքը: Պատճառված վնասի վերականգնում Ստեփան Մարտիրոսյանի կողմից չի կատարվել, բացի դրանից  նա իրեն մեղավոր չի ճանաչել և չի զղջացել կատարած հանցավոր արարքի  համար:

Ընդհանուր առմամբ ինչպիսին է Ձեր կարծիքը Ստեփան Մարտիրոսյանի կողմից կատարված հանցագործություններին և տրված իրավական գնահատականներին:

Ստեփան Մարտիրոսյանի կողմից կատարված հանցավոր արարքների տրված իրավական գնահատականին՝ տուժող կողմն ունի այլ դիրքորոշում այն առումով, որ մեր կարծիքով  վարույթն իրականացնող մարմինը նրա նկատմամբ ցուցաբերել է բարյացակամ վերաբերմունք, որոշ չափով անտեսելով տուժող կողմի շահերը:

Այսպես. Նախաքննության ընթացքում վերջինիս մեղադրանք է առաջադրվել միայն 49.045.000 ԱՄՆ դոլարին համարժեք, 20.203.565.650 ՀՀ դրամի չափով, այն դեպքում երբ ֆիլմերում ներդրված 47.974.905 ԱՄՆ դոլար գումարին համարժեք 19.765.660.860 ՀՀ դրամը մեղադրանքի ծավալում չի ընդգրկվել, որը նույնպես պետք է դիտարկվեր որպես խարդախությամբ հափշտակված գումար, քանի որ կողմերի միջև կնքված պայմանագրերի համաձայն ֆիլմերի սեփականատերը հանդիսացել է «Պուլհամ Հոլդինգս» ՍՊ ընկերությունը է այլ ոչ թե  Ստեփան Մարտիրոսյանին պատկանող «Ինվիժն Էնթերթեյնմենթ» ընկերությունը: Հանցագործությունը բացահայտվելուց հետո  ֆիլմերի փոխանցումը «Պուլհամ Հոլդինգս» ՍՊ ընկերությանը պետք է բացառապես դիտարկվեր որպես հանցագործությամբ պատճառված վնասի փոխհատուցում:

Մեղադրանքի ծավալում չի ընդգրկվել նաև Ստեփան Մարտիրոսյանի կողմից  ՌԴ գործարար Դմիտրի Դոյխենից հափշտակված 7.685.000 ԱՄՆ դոլար գումարը, երբ վերջինս տեղեկացել է Ստեփան Մարտիրոսյանի կողմից  կատարված հափշտակության մասին և ցանկացել է հաղորդում ներկայացնել իրավապահ մարմիններին,Ստեփան Մարտիրոսյանը փորձել է «Պուլհամ Հոլդինգս» ՍՊ ընկերությանը պատկանող ֆիլմերից մեկը, որը Դմիտրի Դոյխենին ներկայացրել է որպես իր սեփականությունը, փոխանցել վերջինիս:

Ստեփան Մարտիրոսյանին մեղադրանք չի առաջադրվել նաև փողերի լվացման համար: Միայն տուժող կողմի նոր հաղորդման հիման վրա է ՀՀ ԱԱԾ-ի քննչական դեպարտամենտի կողմից հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով գույքն օրինականացնելու դեպքի առթիվ 13.06.2019թ.  հարուցվել  քրեական գործ՝ՀՀ քրեական օրենսգրքի 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով: Ճիշտ է՝ ՀՀ Գլխավոր դատախազության կողմից  այն վերացվել է, սակայն տուժող կողմի բողոքի համաձայն Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է տուժողի բողոքը՝ վերացնելով ՀՀ Գլխավոր դատախազության որոշումը: ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի որոշումը թողել է անփոփոխ՝ այսինքն քրեական գործը մնացել է հարուցված:

Որպես հարցադրումների եզրափակումնշեմ, որ փորձ կատարվեց հնարավորինս սեղմ պատասխանել ինչպես քրեական գործի, այնպես էլ Ստեփան Մարտիրոսյանի անձին վերաբերվող հարցերին: Ինչ վերաբերվում է այն պնդումներին, որ Ստեփան Մարտիրոսյանը ԱՄՆ-ում հոլիվուդյան հայտնի պրոդյուսեր է, իրականում այդպես չէ: Նա պրոդյուսեր է դարձել /իհարկե  ոչ հայտնի/ Վիտալի Գրիգորյանցից հափշտակված գումարների մի մասը ֆիլմարտադրության մեջ ներդնելով,  փորձել է շատ թե քիչ ճանաչում ձեռք բերել հանրաճանաչ հոլիվուդյան աստղերի հետ նկարվելու միջոցով, հարց է ծագում՝ եթե շատ էր սիրում նկարվել, ապա ինչու թեկուզև մեկ նկար չունի Ջեֆֆրի Հովարդի հետ /ինչպես հետագայում պարզվել է նման անձ գոյություն չի ունեցել/ մենք համոզված ենք, որ նա առավել ճանաչված և հայտնի է ԱՄՆ-ի Լաս Վեգասի Բելաջիո կազինոյում, շաբաթվա զգալի մասը այնտեղ անցկացնելով և խոշոր խաղադրույքներ կատարելով, որտեղ ճանաչված է որպես ՎԻՊ հաճախորդ:

« ՊՈՒԼՀԱՄ ՀՈԼԴԻՆԳՍ » ՍՊ  ընկերության

    ներկայացուցիչ, փաստաբան ՝ Վ. Գևորգյան
 

Տպել
Ամենաշատ