News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը պաշտոնական կայքում տեղեկություն է հրապարակել, որ վաղվանից՝ մարտի 14-ից, կանցկացվեն տեղամասային ընտրական հանձնաժողովների անդամների ընտրությունների վերապատրաստման դասընթացները։

168.am–ը ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանից հետաքրքրվեց, թե  հանձնաժողովների անդամների վերապատրաստման դասընթացները չեղարկելո՞ւ են, թե՞ ոչ, քանի որ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ֆեյսբուքյան ուղիղ եթերում կոչ արեց հնարավորինս խուսափել զանգվածային միջոցառումների մասնակցելուց եւ կազմակերպելուց՝ կորոնավիրուսով պայմանավորված։

«Փոքր խմբերով դասընթացներ են լինելու՝ հանձնաժողովի անդամների եւ մասնագետների հետ։ Յուրաքանչյուր օրվա հետաձգում՝ ժամկետների եւ աշխատանքի ծավալով պայմանավորված, կարող է խնդիրներ առաջացնել, քանի որ հետագայում պարզապես հնարավոր չի լինի վերականգնել։ Փոքր խմբերով այս դասընթացներն իրականացվելու են՝ որպես նախապատրաստական աշխատանքներ»,- նշեց Տիգրան Մուկուչյանը։

Հարցին՝ վտանգներ չե՞ն տեսնում, որ չեն հետաձգում դասընթացները, Տիգրան Մուկուչյանը պատասխանեց. «Կարծում եմ՝ ոչ, վտանգներ չենք տեսնում»։

Հիշեցնենք, որ կորոնավիրուսի ռիսկով պայմանավորված՝ արդեն հետաձգվել են մի շարք միջոցառումներ։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Կենտրոնամետ Դեմոկրատների Միջազգային Միությունը (CDI) սատարում է ՀՀԿ-ին. Արմեն Աշոտյան
Հաշվի առնելով առաջիկա արտահերթ խորհրդարանական ընտրությունները, որոնք տեղի են ունենալու 2021 թվականի հունիսի 20-ին Հայաստանում, Կենտրոնամետ…
Հայաստանի բանկերի միություն. կորոնավիրուսի երկրորդ ալիքը կազդի արդեն տուժած ոլորտների վրա
ԱԺ-ն արտահերթ նիստում 2-րդ ընթերցմամբ քննարկում է ՍԴ մասին օրենքի փոփոխությունները
Նշենք, որ այսօր առավոտյան «Սահմանադրական դատարանի մասին» օրենքի փոփոխությունները, ինչպես նաեւ...
Հայաստանի խորհրդարանը չեղարկել է հանրաքվեի անցկացման վերաբերյալ սեփական որոշումը
Հունիսի 30-ին ՀՀ Ազգային ժողովի արտահերթ նստաշրջանում առաջին ընթերցմամբ պատգամավորները հաստատեցին փոփոխությունները «Սահմանադրական դատարանի մասին» օրենքում եւ հարակից օրենքներում․․․
Հանրաքվեի անցկացման համար Հայաստանում արդեն 125 միլիոն դրամ է ծախսվել. ԿԸՀ
«Սահմանադրության մեկ հոդվածի փոփոխության նպատակով հանրաքվե անցկացնելու համար ՀՀ պետական ​​բյուջեից 2.5 միլիարդ դրամ է հատկացվել...
«Հանրաքվեի մասին» օրենքի փոփոխությունների նախագիծն ական է Հայաստանի ժողովրդավարության ճանապարհին. «Ժառանգություն»
Սկսվեց համավարակը՝ ահագնացնելով հակակշիռներ չունեցող անձնակենտրոն իշխանության տեղապտույտը, որը սկսեց ճանապարհներ որոնել հրաժարվելու ապարդյուն հանրաքվեից...
Ամենաշատ