News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 04
USD
502.97
EUR
543.86
RUB
6.56
ME-USD
0.03
Տեսնել լրահոսը

Կորոնավիրուսի պատճառով Հայաստանի պետական կամերային նվագախումբը չի մասնակցի Լիբանանում անցկացվող հեղինակավոր «Ալ Բուստան» միջազգային փառատոնին:

Փետրվարի սկզբից անցկացվող փառատոնը պետք է եզրափակվեր Կամերային նվագախմբի չորս համերգներով, սակայն ստեղծված իրավիճակում տեղի իշխանությունները հորդորել են զերծ մնալ զանգվածային միջոցառումների անցկացումից: Հաշվի առնելով հորդորը և երաժիշտներին ավելորդ ռիսկի չենթարկելու հանգամանքը՝ նվագախումբը Լիբանան չի մեկնի:

Հավելենք, որ երկարատև բանակցությունների շնորհիվ՝ ՀՊԿՆ-ը՝ որպես պաշտոնական նվագախումբ, մարտի 11-22-ը պետք է ելույթ ունենար ընդհանուր առմամբ ներկայացնելով չորս համերգային երեկո: Համերգների բոլոր տոմսերը միջոցառումներից օրեր առաջ արդեն իսկ վաճառված էին:

Ամբողջ փառատոնը նվիրված էր հանճարեղ Լյուդվիգ վան Բեթհովենի 250-ամյակին:

Հայաստանի պետական կամերային նվագախմբին Լիբանան էր հրավիրել «Ալ Բուստան» միջազգային փառատոնի գեղարվեստական ղեկավար, ճանաչված դիրիժոր Ջանլուկա Մարչանոն, ով հետևել է ՀՊԿՆ-ի գործունեությանն ու հասցրել որպես դիրիժոր համագործակցել երաժիշտների հետ՝ երկու անգամ Հայաստանում ղեկավարելով նվագախումբը:

«Ալ Բուստան» միջազգային փառատոնն անցկացվում է 1994 թվականից, Լիբանանում: Փառատոնի շրջանակում մշտապես հանդես են գալիս բարձրակարգ արտիստներ աշխարհի տարբեր երկրներից: Միջազգային այս ստուգատեսը լուսաբանվում է բազում հեղինակավոր ԶԼՄ-ներով և դասական աշխարհին ներկայացնում ինքնատիպ ձևաչափեր: Փառատոնի շրջանակներում կազմակերպվում են նաև վարպետության դասեր, սեմինարներ:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ռուսաստանում գրանցվել է կորոնավիրուսով երեխաների վարակման 235 դեպք. ՏԱՍՍ
Նրանցից 17-ի մոտ թոքաբորբ է...
Ստամբուլահայ գրողն ու իր կինը կորոնավիրոսով վարակվելու կասկածանքով հիվանդանոց են տեղափոխվել. Sozcu
Առավել մանրամասներ դեռ չկան...
Ժողովրդին ստիպում են մնալ տանը, որ ընդվզում չլինի. Գևորգ Պետրոսյան
Հազարավոր սովյալներ ունենք, ու իշխանավորներից ոչ մեկի պետքը չի...
Իսպանիայի կառավարությունը որոշում է կայացրել բարձր պատրաստվածության ռեժիմի` մինչեւ ապրիլի 26-ը երկարաձգման մասին
Թագավորությունում արդեն մոտ 125 հազար հիվանդ է գրանցվել, մահացել է 11 744 մարդ...
Քուվեյթը հայտարարել է կորոնավիրուսից առաջին մահվան դեպքի մասին. KUNA
Հաղորդվում է, որ մահացել է Հնդկաստանի 46-ամյա մի քաղաքացի...
Ֆրանսիայում մոտ 600 զինծառայող վարակվել է կորոնավիրուսով. Progres
Հանրապետությունում կորոնավիրուսից մահացածների թիվը գերազանցել է 6.5 հազարը, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 64.338-ի...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ