News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Կորոնավիրուսով վարակված էջմիածնեցի կնոջը սպասարկած վարսավիրները միայն երեկ են մեկուսացվել Ծաղկաձորի «Գոլդեն Փելես» հյուրանոցում: Այս մասին NEWS.am-ին հայտնեց մեկուսացված վարսավիրներից մեկը։

Նշենք, որ էջմիածնեցի կնոջ մոտ վիրուսի առկայությունը հայտնաբերվել էր դեռ մարտի 11–ին։

Նրա խոսքով՝ իրենց վարսավիրանոցի մյուս երկու աշխատակիցների՝ ևս մեկ վարսավիրի եւ կոսմետոլոգի հետ իրենք բնակվում են նույն սենյակում։ Հյուրանոցում բուժսպասարկումից և կենցաղային պայմաններից գոհ են։

Վարսավիրը նշեց, որ իրենց տան անդամներին չեն մեկուսացրել։

Նա պատմեց, որ վարակված կնոջը ինքն ու մյուս վարսավիրը մեկական անամ են սպասերկել՝  մեկը՝ 20-30 րոպե, մյուսը՝ 15 րոպե, իսկ կոսմետոլոգը մոտ 1 ժամ դիմահարդարում է արել:

«Ինքը դիմակով է եկել մեզ մոտ: Ուղղակի իր մոտ գրիպ էր, ինքն ապահովության համար դիմակով էր եկել»,- ասաց նա` նշելով, որ ընտանիքից միայն կինն է հաճախել իրենց վարսավիրանոց:

Նշենք որ այս պահին կորոնավիրուսով վարակվածության 20 դեպք է գրանցվել Հայաստանում, որից 13-ը կապված են Էջմիածնում հայտնի նշանադրության դեպքի հետ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բացահայտվել են կորոնավիրուսի դեմ պատվաստված լինելը հավաստող կեղծ սերտիֆիկատներ տրամադրելու դեպքեր
Մասնավորապես՝ պարզվել է, որ Ն. Ս.-ն, COVID-19 համավարակի դեմ իրենց կողմից իրականացված պատվաստումներն արձանագրելու նպատակով, նույն բուժկենտրոնի...
Հարցաքննության հրավերի ծանուցում չեմ ստացել․ Անահիտ Ավանեսյանը՝ Քովիդի գործի մասին
Քննությունն ընթանում է, թե ինչ ինտենսիվությամբ՝ արդեն ինձ չի վերաբերվում․․․
«Covid 19»-ի գործով մեղադրվող 20 անձի վերաբերյալ վարույթի նյութերն ուղարկվել են դատարան. ՔԿ-ն մանրամասներ է հայտնում
Նախորդ տարիներին պետության կողմից «Covid 19» համավարակի տարածման կանխարգելիչ և հակահամաճարակային միջոցառումների իրականացման ջանքերի…
«Ես հանրային կերպով շատ թափանցիկ եմ եղել». Ավանեսյանին «Քովիդի գործով» չեն կանչել հարցաքննության
Հարցաքննությունը ինտերվյու չէ, որ որոշեմ տամ, թե չտամ...
Արսեն Թորոսյանը Կովիդի գործով կհարցաքննվի․ Սասուն Խաչատրյան
Թորոսյանը պետք է իր վերաբերմունքը ցույց տա այդ իրողությունների վերաբերյալ․․․
Կովիդի դեմ պատվաստված լինելու կեղծ փաստաթղթեր կազմելու գործով մեղադրանք է ներկայացվել Սևանի ԲԿ 5 բուժաշխատողի
ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում իրականացված քննչական և վարութային գործողությունների արդյունքում...
Ամենաշատ