Շաբաթ Ford ընկերությունը հայտարարել է Իսպանիայի Վալենսիա քաղաքում իր գործարանը փակելու ծրագրերի մասին մեկ շաբաթով՝ սկսած երկուշաբթի օրվանից, քանի որ գործարանի երեք աշխատակիցների մոտ հաստատվել է նոր տիպի կորոնավիրուս, հաղորդում է TeleTrader-ը:
Ընկերությունը հայտարարել է, որ երեք աշխատակիցների մոտ կորոնավիրուսի թեստերը դրական արդյունք են ցույց տվել եւ նշել, որ վարակված աշխատակիցները մեկուսացվել են:
Վալենսիայի Ford գործարանում աշխատում է ավելի քան 7 000 մարդ: Այստեղ ամեն տարի արտադրվում են ավելի քան 400 000 ավտոմեքենաներ՝ ներառյալ Mondeo եւ Galaxy մոդելները: