News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Հայաստանը կորոնավիրուսի թեստերը ստացել է նվիրատվություն՝ Ռուսաստանից եւ Ճապոնիայից. ներկրում չի եղել, այս պահին քննարկվում է նաեւ ներկրելու հարցը։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում հայտնեց ԱՆ հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Լիլիթ Բաբախանյանը։

«Այս պահին Հայաստանում կորոնավիրուսի բավարար չափի թեստեր ունենք։ Կոնկրետ թիվ չեմ կարող հրապարակել, որովհետեւ օրվա ընթացքում օգտագործվում են, այնուհետեւ համալրվում են։ Կարեւորն այն է, որ ունենք բավարար քանակի թեստեր»,- ասաց Բաբախանյանը։

Հարցին՝ ո՞ր երկրի արտադրությանն են պատկանում այդ թեստերը, Բաբախանյանն ասաց. «Չեմ կարող արտադրությունը ասել, բայց կարող եմ ասել, որ նվիրատվություն ենք ստացել Ռուսաստանից, Ճապոնիայից։ Ներկրում չի եղել, եղել է նվիրատվություն։ Քննարկվում է նաեւ մեր ուժերով ձեռքբերումը, այս պահին ունենք նվիրատվություններ, որոնցով էլ իրականացնում ենք թեստավորումը»։

Բաբախանյանը հայտնեց, որ թոքերի արհեստական վենտիլյացիա իրականացնող սարքերը նույնպես բավարար քանակի են. «Սակայն քննարկվում է նաեւ ձեռբերումը»։

Հարցին՝ արդյոք Հայաստանն ունի՞ մասնագետ՝ այդ թեստերի որակը ստուգելու համար, Բաբախանյանն ասաց, որ միջազգային թեստերն ունենում են միջազգային հավաստագրեր եւ անհրաժեշտություն չի լինում այստեղ ստուգելու։

NEWS.am-ը ՊԵԿ-ի լրատվության բաժնից հետաքրքրվեց՝ արդյոք անհատը կարո՞ղ է որեւէ երկրից որեւէ քանակության թեստեր ներմուծել Հայաստան,որտեղից պատասխանեցին. «Որեւէ ապրանքի ներկրման նոր սահմանափակում չկա»։

Հարցին՝ արդյոք այդ ապրանքի ներկրման դեպքում ներկրման մաքսային արժեքը գործելո՞ւ է, ՊԵԿ-ի մամուլի խոսնակ Լուսինե Մկրտչյանն ասաց, որ բոլոր ներկրման ապրանքներն ունեն մաքսային արժեք։

Նշենք, որ կորոնավիրուսով վարակվածների թիվն այս պահին հասել է 30-ի: Առաջին կորոնավիրուսով վարակված քաղաքացին արդեն առողջացել է:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Կորոնավիրուսի բուժառուների հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա՝ ԱՆ–ից խարդախությամբ հափշտակվել է 263,5 մլն դրամ
Դատախազը 2024 թվականի ապրիլի 25-ին հաստատել է Առողջապահության նախարարությունից խարդախության եղանակով 263 մլն 480 հազար դրամ հափշտակելու...
Բացահայտվել են կորոնավիրուսի դեմ պատվաստված լինելը հավաստող կեղծ սերտիֆիկատներ տրամադրելու դեպքեր
Մասնավորապես՝ պարզվել է, որ Ն. Ս.-ն, COVID-19 համավարակի դեմ իրենց կողմից իրականացված պատվաստումներն արձանագրելու նպատակով, նույն բուժկենտրոնի...
Հարցաքննության հրավերի ծանուցում չեմ ստացել․ Անահիտ Ավանեսյանը՝ Քովիդի գործի մասին
Քննությունն ընթանում է, թե ինչ ինտենսիվությամբ՝ արդեն ինձ չի վերաբերվում․․․
«Covid 19»-ի գործով մեղադրվող 20 անձի վերաբերյալ վարույթի նյութերն ուղարկվել են դատարան. ՔԿ-ն մանրամասներ է հայտնում
Նախորդ տարիներին պետության կողմից «Covid 19» համավարակի տարածման կանխարգելիչ և հակահամաճարակային միջոցառումների իրականացման ջանքերի…
«Ես հանրային կերպով շատ թափանցիկ եմ եղել». Ավանեսյանին «Քովիդի գործով» չեն կանչել հարցաքննության
Հարցաքննությունը ինտերվյու չէ, որ որոշեմ տամ, թե չտամ...
Արսեն Թորոսյանը Կովիդի գործով կհարցաքննվի․ Սասուն Խաչատրյան
Թորոսյանը պետք է իր վերաբերմունքը ցույց տա այդ իրողությունների վերաբերյալ․․․
Ամենաշատ