News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Այսօր՝ մարտի 17-ին, ժամը 19:00-ի սահմաններում Գյումրու Տիգրան Մեծ փողոցի տներից մեկում 14-ամյա տղա է ինքնասպան եղել: Այս լուրը NEWS.am-ին հաստատեց ՀՀ դատախազության հասարակայնության հետ կապերի պատասխանատու Արեւիկ Խաչատրյանը:

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ ՔՕ 110 հոդվածի հատկանիշերով (ինքնասպանության հասցնելը): Կատարվում է նախաքննություն:

Նշենք, որ Tsayg.am-ը գրում է, որ դեպքը տեղի է ունեցել Տիգրան Մեծ փողոցի տներից մեկում: Ընտանիքն ապրում էր այլ հասցեում: Այն տանը որտեղ հայտնաբերվել է երեխան, պատկանել է պապին: Տունը ընտանիքը վերջին ժամանակահատվածում հանել էր վաճառքի: Հարեւանները պատմել են, որ ընտանիքն այդ տան դուռը հազվադեպ է բացել: Ինչպես եւ երբ է տղան եկել, դուռը բացել ու տուն մտել ոչ ոք չի նկատել: Հայտնի է, որ տղային հայտնաբերել է հայրը: Դեպքի վայրում աշխատում են ոստիկանները: Ըստ հարեւանների երեխան հայտնի պաշտոնյայի թոռ է, ով նախկինում աշխատել է Գյումրու քաղաքապետարանում:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՄԻՊ–ի հանձնարարությամբ արագ արձագանքման խմբեր են մեկնել Ոստիկանության բաժիններ, այդ թվում՝ Նոյեմբերյանի բաժին
Լրատվամիջոցներում, սոցիալական հարթակներում տարածված տեղեկության, ինչպես...
Վեդիի ոստիկանության բաժնում եմ. Լևոն Քոչարյան
Նշենք, որ այսօր ըստ ոստիկանության տվյալների 29 մարդ բերման է ենթարկվել...
Կողոպուտ և գողություններ. Հրազդանի ոստիկանների բացահայտումները
Ոստիկանության Հրազդանի բաժնի ծառայողները ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների...
Հայաստանը ԱՄՆ-ին է հանձնել հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացու
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության և ՀՀ Գլխավոր դատախազության ու Ներքին գործերի...
Տավուշում «Մարտական եղբայրության» անդամների մասնակցությամբ միջադեպով մեկ անձ կալանավորվել է. ՔԿ–ն մանրամասներ է հայտնում
ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության մարդու դեմ ուղղված...
Բողոքի ակցիաների մասնակից 29 անձ է բերման ենթարկվել, որից 17–ը՝ Երևանում. ոստիկանություն
Նշենք, որ, ըստ ամենայնի, հանրապետությունում բերման ենթարկվածների...
Ամենաշատ