News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Եվրոպայում առանց կորոնավիրուսի երկիր չի մնացել՝ վերջինը Չեռնոգորիայում են հայտնաբերվել հիվանդության առաջին դեպքերը, միանգամից երկուսը, հայտնել է երկրի վարչապետ Դուշկո Մարկովիչը, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին։

Չեռնոգորիայի իշխանությունները ուսումնական հաստատությունները մարտի 16-ից 15 օրով փակելու, բոլոր զանգվածային միջոցառումները արգելելու, չեռնոգորցիների երկրից դուրս գալու արգելքի եւ ժամանողների ստուգման որոշում են կայացրել։ Բացի այդ որոշվել է մինչեւ ապրիլի 2-ը արգելել զբոսաշրջային նավերի մուտքը Չեռնոգորիայի նավահանգիստներ։

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը մարտի 11-ին COVID-19 կորոնավիրուսի բռնկումը համավարակ էր հայտարարել։ Աշխարհում վարակված է ավելի քան 173 000 մարդ՝ 152 երկրներում, ավելի քան 7000 մարդ մահացել է։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվրահանձնաժողովի ղեկավարը և Pfizer-ի գործադիր տնօրենը ներգրավված են պատվաստանյութի հետաքննվող գործում
Ավելի ուշ նրան են միացել Հունգարիայի և Լեհաստանի կառավարությունները...
Բրազիլիայի նախագահին մեղադրում են կորոնավիրուսի դեմ պատվաստվելու հարցում թույլ տված խարդախությունների համար
Նա հաստատել է, որ չի պատվաստվել․․․
Ադրբեջանում հերթական անգամ երկարացվել է հատուկ կարանտինային ռեժիմը
Ադրբեջանում երկարացվել է կարանտինը...
COVID-19-ի ժամանակ կիրառված սահմանափակումների հետևանքով տնտեսական զարգացումը կարող է 40 տարով դանդաղել աշխարհում
Կարող են գնաճային ռիսկեր դիտվել․․․
Հավատացյալներն ավելի լավ են վերապրել կորոնավիրուսային համաճարակը․ հետազոտություն
Covid-19-ի բացասական հետևանքներից մեկը եղել է հոգեկան առողջությանը հասցված…
Չինացի գիտնականները հայտնաբերել են COVID-19-ը ԱՀԿ-ին տեղեկացնելուց երկու շաբաթ առաջ. WSJ
Չինացի հետազոտողները հայտնաբերել են SARS-CoV-2 վիրուսի գրեթե ամբողջ կառուցվածքը...
Ամենաշատ