News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Ադրբեջանում բանտարկությունից ազատված լրագրող Աֆղան Մուխտարլին մեկնել է Բեռլին, որտեղ նրան դիմավորել են ընտանիքի անդամները եւ մի խումբ ադրբեջանցի ակտիվիստներ:

Նա Turan-ի թղթակցին հայտնել է իր ազատվելու որոշ մանրամասներ:

Մուխտարլիի խոսքով՝ իր ազատման շուրջ քննարկումներն ընթանում էին դեռեւս անցյալ տարվա աշնանից: Այս հարցն ակտիվորեն բարձրացրել էին միջազգային կազմակերպությունները, Գերմանիայի կառավարությունը, ԱԳՆ-ն: Բանտում իրեն տեսակցել են Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Դունյա Միյատովիչը, ԵԽԽՎ զեկուցող Սուննա Էվարսդոտիրը:

Այս կապացությամբ իր ազատվելը սպասվում էր դեռեւս 2019 թվականի դեկտեմբերին:

Այդ ժամանակ դա տեղի չունեցավ, բայց իր հանդեպ վերաբերմունքը փոխվեց, սահմանափակումներ հանվեցին:

«Բայց այն, որ ինձ հենց հիմա էին ազատելու, ես տեղյակ չէի»,- նշել է Մուխտարլին:

Նրա խոսքով՝ մարտի 17-ի առավոտյան Սուրախանի շրջանային դատարանը քննել է պատիժը մեղմացնելու վերաբերյալ իր դիմումը:

Դատարանը 600 դոլարի տուգանք է նշանակել եւ իրեն ազատել:

Դատարանից ուղղիչ ծառայության ավտոմեքենայով նրան տարել են օդանավակայան, որտեղ հանդիպել է նաեւ Գերմանիայի դեսպանության աշխատակիցների հետ:

Մուխտարլին նշել է, որ Բեռլին է ժամանել Մոսկվայով տարանցումով:

Այս հարցի հապշտապ լուծումը, հավանաբար, պայմանավորված է այն հանգամանքով, որ մարտի 17-ը Բաքվի եւ Մոսկվայի միջեւ ավիահաղորդակցության վերջին օրն էր:

Ավելի վաղ կորոնավիրուսի համավարակի հետ կապված դադարեցվել էին Բաքվից դեպի Բեռլին եւ այլ քաղաքներ ավիաչվերթները:

Հարցին, թե լրագրողական գործունեության հետ կապված որեւէ պայման առաջադրվել է, նա բացասական է պատասխանել:

«Ոչ, նման բան չկա: Ինձ միայն ասել են, որ ես քննադատելիս չպետք է վիրավորեմ եւ հայհոյեմ: Սակայն ես ընդհանրապես որեւէ մեկի նկատմամբ նման բան չեմ կիրառում»,- նշել է Մուխտարլին:

Նա ասել է, որ այժմ իր ինքնազգացողությունը նորմալ է: Մուխտարլին հայտնել է, որ կշարունակի լրագրողական հետաքննությունը, ինչպես նաեւ կաջակցի Ադրբեջանում ժողովրդավարական փոփոխությունների ջանքերին:

Հետաքննող լրագրող Աֆղան Մուխտարլին, որը համագործակցել է Meydan TV-ի հետ, առեւանգվել էր 2017 թվականի մայիսին Թբիլիսիում եւ գաղտնի տեղափոխվել Ադրբեջան: Նրան մեղադրում էին մաքսանենգության, սահմանն ապօրինի հատելու, սահմանապահների նկատմամբ բռնություն կիրառելու մեջ: Մուխտարլին դատապարտվել էր 6 տարվա ազատազրկման:

Մուխտարլիի ձերբակալությունը քննադատել են Եվրախորհրդարանը, միջազգային իրավապաշտպան կազմակերպությունները: Amnesty International-ը նրան «խղճի գերի» է ճանաչել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Կովկասում Ադրբեջանի կողմից ավտորիտար ագրեսիայի ավելացման ակնհայտ հնարավորություն կա. Freedom House
Freedom House-ը նշել է, որ Բաքուն ճանապարհ է հարթել սեպտեմբերյան հարձակման համար...
Ադրբեջանում ընդդիմադիր ակտիվիստին դատապարտել են 6 տարվա ազատազրկման թմրանյութերի գործով
Բաքվի դատարանը 6 տարվա ազատազրկման է դատապարտել ընդդիմադիր ակտիվիստին...
Ադրբեջանում տեղի են ունեցել խուզարկություններ եւ ձերբակալություններ Toplum TV օնլայն-հեռուստաալիքում. ԶԼՄ
Ադրբեջանում զանգվածային ձերբակալություններ են կատարվել...
Մենք պետք է վճռական անհամաձայնություն հայտնենք Ադրբեջանում լրագրողների բռնաճնշումներին. ԱՄՆ պետդեպարտամենտ
Վճռական անհամաձայնություն Ադրբեջանում լրագրողների բռնաճնշումներին...
Ադրբեջանի իշխանությունները շարունակում են հետապնդել լրագրողներին
Բաքվի դատարանը ինը տարվա բանտարկության է դատապարտել լրագրողին...
Ադրբեջանում ընտրություններն անցել են իրական մրցակցության բացակայության պայմաններում. ԱՄՆ
Միացյալ Նահանգները լիովին աջակցում է Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի և ընտրությունների…
Ամենաշատ