News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Համաշխարհային ճանաչում ունեցող երաժիշտ եւ կոմպոզիտոր Սերժ Թանկյանը հանդես է եկել Նոր Զելանդիայում Հայոց ցեղասպանությունը ժխտելու դեմ: Նա հանդես է եկել Նոր Զելանդիայի Հայ ազգային կոմիտեի (ANC-NZ) կողմից կազմակերպված միջոցառմանը, հաղորդում է Asbarez-ը:

Ավելի վաղ երկրի ԱԳՆ ղեկավար Ուինսթոն Փիթերսը, որը նաեւ երկրի փոխվարչապետն է, հայտարարել է, որ նամակով դիմել է պատգամավորներին, որում կրկնել է Հայոց ցեղասպանության նկատմամբ երկրի դիրքորոշումը, այն է՝ «ցեղասպանություն» բառը փոխարինել «ողբերգություն» բառով:

Նամակում Փիթերսը պատգամավորներին խնդրել է հաշվի առնել կառավարության դիրքորոշումը:

Միջոցառմանը Թանկյանը պատմել է, որ ինքը Ցեղասպանությունը վերապրածների թոռ է, եւ դա մեծ ազդեցություն է ունեցել իր կյանքի ու կարիերայի վրա:

Ավելի վաղ Թանկյանը Newshub-ին տված հարցազրույցում նշել է, որ երկրները խուսափում են ցեղասպանություն բառից, քանի որ Թուրքիան չի ցանկանում, որպեսզի կառավարություններն օգտագործեն այդ բառը:

Նշենք, որ միջոցառմանը ներկա են եղել ANC-NZ-ի անդամները, ինչպես նաեւ Ավստրալիայի Հայ ազգային կոմիտեի (ANC-AU) անդամներն ու առաջատար գիտնականները, որոնք պատմել են հայերի, ասորիների եւ հույների ցեղասպանությունների, ինչպես նաեւ մարդկության դեմ այդ հանցագործությունների հարցում արդարության հասնելու կարեւորության մասին:  

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մենք չպետք է սպասենք ևս մեկ դար՝ Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու համար. Աննա Էշու
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին...
ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանն ու դատապարտմանը պետք է հետևեն իրական հետևանքներ․ Ադամ Շիֆ
Մինչ մենք ոգեկոչում ենք Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցը՝ երբեք…
Հայ ժողովուրդը կրկին ոտքի կկանգնի, ինչպես դա արեց Ցեղասպանությունից հետո․ ԱՄՆ կոնգրեսական Սեթ Մոուլթոն
«Ես հպարտ եմ, որ Կոնգրեսն ասել է ճշմարտությունը և ճանաչել է Հայոց…
«Մենք երբեք չենք հանձնվի». Կոնգրեսական Գուս Բիլիրակիսը տարածաշրջանում Թուրքիայի գործողություններն աններելի է համարում
Նա անդրադարձել է նաև ԱՄՆ-ի հայկական ու հունական համայնքների ջանքերին…
Կոնգրեսական Մըքքլինթոքը Թուրքիային կոչ է արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Մենք հիշում ենք Հայոց ցեղասպանության ժամանակ տեղի ունեցած վայրագություններն ու դրանց տված դասերը և թուրքական կառավարությանը…
Անթիլիասում կկայանա «Ցեղասպանություն և Արցախ» միջազգային համաժողով՝ Հայաստանից ու աշխարհից գիտնականների մասնակցությամբ
Ապրիլի 20-22-ը Անթիլիասում  Մեծի տանն Կիլիկիո Կաթողիկոսարանի կողմից..
Ամենաշատ