News
Լրահոս
News
Շաբաթ
Մարտ 25
USD
388.07
EUR
416.17
RUB
5.07
Տեսնել լրահոսը

«Սասնա ծռեր» կուսակցությունը հայտարարություն է տարածել, որտեղ դիմել է ՀՀ փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանին:

Հայտարարությունում ասվում է. «Այսօր՝ 2020 թ. մարտի 18-ին Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում նշանակված էր Սասնա Ծռերի ապստամբության գործով խեղկատակ դատավարության հերթական դատական նիստ:

Ազգային դավաճանության եւ բռնապետության դեմ ապստամբած խմբի՝ ազատության մեջ գտնվող անդամները, հաշվի առնելով երկրում համաճարակի պատճառով հայտարարված արտակարգ դրությունը եւ դրսեւորելով քաղաքացիական ու սոցիալական պատասխանատվություն, չեն ներկայացել դատական նիստին: Նրանք ողջամիտ կերպով ենթադրել են, որ համաճարակային իրավիճակի եւ արտակարգ դրության օբյեկտիվ հանգամանքերը պետք է առանց այլեւայլության հիմք դառնային նույնիսկ բռնապետությունից մեզ որպես բացասական ժառանգություն մնացած դատարան կոչվող կառույցի համար, որպեսզի վերջինս հետաձգեր նիստը մինչեւ արտակարգ դրության ավարտը:

Մինչդեռ դատարանը ոչ միայն նիստ է արել, այլեւ համաճարակի պայմաններում հանձնարարել է ապստամբերի խմբի՝ անազատության մեջ գտնվող անդամներ Արմեն Բիլյանին եւ Սմբատ Բարսեղյանին տասնյակ ուղեկցողներով հանել քրեակատարողական հիմնարկից եւ բերել դատարան՝ ստեղծելով նրանց վարակելու եւ վարակը նրանց միջոցով քրեակատարողական հիմնարկ փոխանցելու գերնպաստավոր պայմաններ:

Տեղի ունեցածի առթիվ դիմում ենք Արտակարգ դրության պարետ Տիգրան Ավինյանին.

1. միջոցներ ձեռնարկել նման երեւույթի կրկնությունը բացառելու եւ մեղավոր անձանց պատասխանատվության ենթարկելու համար,

2. հանձնարարել թեստավորման ենթարկելու դատավորին, դատական նիստին ներկա եղած մյուս անձանց, այդ թվում՝ Արմեն Բիլյանին ու Սմբատ Բարսեղյանին, ինչպես նաեւ նրանց ուղեկցած անձանց,

3. միջոցներ ձեռնարկել Արմեն Բիլյանի եւ Սմբատ Բարսեղյանի խափանման միջոցները մեղադրանքի կողմի միջնորդությամբ փոփոխելու, այնուհետեւ՝ Սասնա Ծռերի գործով ապօրինի դատավարությունը նախկին ազգադավ ու բռնապետական ռեժիմի հրահանգով կազմած բովանդակությամբ քննելու ընթացքից հանելու եւ իրավունքի գերակայության ընթացքի մեջ դիտարկելու ուղղությամբ»:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Չինաստանում Բայդենի COVID-19-ի վերաբերյալ օրենքը անվանում են քաղաքական մանիպուլյացիա
Չինաստանի հետ կապված օրինագծի բովանդակությունը խեղաթյուրում է փաստերը։․․․
Բացահայտվել են գումարի դիմաց կորոնավիրուսի դեմ պատվաստված լինելը հավաստող կեղծ սերտիֆիկատներ տրամադրելու դեպքեր
Մասնավորապես` պարզվել է, որ Ա. Ջ.-ն, չցանկանալով կորոնավիրուսային հիվանդության դեմ…
ԱՀԿ-ն կոչ է անում Չինաստանին հրապարակել COVID-19 համավարակի առաջացման վերաբերյալ բոլոր առկա տեղեկությունները
ԱՀԿ-ի ներկայացուցիչներն ասում են, որ նման տեղեկատվությունը կարեւոր օղակ է COVID-ի ծագման հետաքննության մեջ եւ պետք է անհապաղ տրամադրվեր․․․
Չեմ կարծում՝ կովիդի գործով կալանավորվածները կխոչընդոտեին քննությանը․ Անահիտ Ավանեսյան
Ավանեսյանի խոսքով՝ ինքը պատրաստ կլինի գնալ հարցաքննության, եթե հրավիրվի հարցաքննության․․․
Կորոնավիրուսի ժամանակ ենթադրյալ չարաշահումների գործով կալանավորվել է «Մեդլայն Կլինիկ» –ի փոխտնօրենը
«Մեդլայն Կլինիկ» ՍՊԸ-ի փոխտնօրեն Լիլիա Հակոբյանը կորոնավիրուսի ժամանակ եղել է հիվանդանոցի ավագ բուժքույրը...
Կորոնավիրուսի տարածման շրջանում չարաշահումների գործով անցնող 8 բուժաշխատող ազատ է արձակվել
Այդ բուժաշխատողները «Մեդլայն» բժշկական կենտրոնի…
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ