News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը


ՀՀ ԱԳՆ-ն Եգիպտոսում գտնվող համահայրենակիցներին, որոնք ցանկանում են հայրենիք վերադառնալ, կոչ է անում օգտվել մարտի 19-ին նշանակված Շարմ էլ Շեյխ-Երեւան չվերթից: Այս մասին այսօր ճեպազրույցի ժամանակ ասաց ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Աննա Նաղդալյանը:

Նա նշեց, որ դա այս պահի դրությամբ վերջին չվերթն է Շարմ էլ Շեյխից:

Աննա Նաղդալյանը հիշեցրեց, որ ԱԳՆ-ն երեկ հանդես էր եկել կոչով, որում նշել էր արտասահման ուղեւորություններից խուսափելու կարեւորությունը: Միեւնույն ժամանակ, նա նշեց արտասահմանում Հայաստանի դեսպանատներում, ինչպես նաեւ ԱԳՆ-ում թեժ գծերի առկայությունը՝ 055 620 111: Կապը հասանելի է բջջային հավելվածներով:

ԱԳՆ մամուլի քարտուղարը հաստատեց, որ այսօրվանից ուժի մեջ են մտնում ՌԴ, ավելի վաղ նաեւ Վրաստան ուղեւորությունների սահմանափակումները: Սահմանափակումները չեն տարածվում բեռնափոխադրումների վրա: Եղանակային վատ պայմանների պատճառով փակ է նաեւ Լարսը, սակայն երբ եղանակային պայմանները թույլ տան, բեռնափոխադրումները կվերսկսվեն: Մուտքի սահմանափակումներ են մտցրել ԵՄ երկրները՝ Շվեյցարիան, Նորվեգիան, Լիխտեյնշտեյնը: 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվրահանձնաժողովի ղեկավարը և Pfizer-ի գործադիր տնօրենը ներգրավված են պատվաստանյութի հետաքննվող գործում
Ավելի ուշ նրան են միացել Հունգարիայի և Լեհաստանի կառավարությունները...
Բրազիլիայի նախագահին մեղադրում են կորոնավիրուսի դեմ պատվաստվելու հարցում թույլ տված խարդախությունների համար
Նա հաստատել է, որ չի պատվաստվել․․․
Ադրբեջանում հերթական անգամ երկարացվել է հատուկ կարանտինային ռեժիմը
Ադրբեջանում երկարացվել է կարանտինը...
COVID-19-ի ժամանակ կիրառված սահմանափակումների հետևանքով տնտեսական զարգացումը կարող է 40 տարով դանդաղել աշխարհում
Կարող են գնաճային ռիսկեր դիտվել․․․
Հավատացյալներն ավելի լավ են վերապրել կորոնավիրուսային համաճարակը․ հետազոտություն
Covid-19-ի բացասական հետևանքներից մեկը եղել է հոգեկան առողջությանը հասցված…
Չինացի գիտնականները հայտնաբերել են COVID-19-ը ԱՀԿ-ին տեղեկացնելուց երկու շաբաթ առաջ. WSJ
Չինացի հետազոտողները հայտնաբերել են SARS-CoV-2 վիրուսի գրեթե ամբողջ կառուցվածքը...
Ամենաշատ