News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը


Իտալիայում գտնվող ՀՀ քաղաքացիների մի մասը չի ցանկացել վերադառնալ հատուկ չվերթով, որը կազմակերպվել էր անցած կիրակի օրը: Այս մասին այսօր ճեպազրույցի ժամանակ ասաց ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Աննա Նաղդալյանը:

Պատասխանելով հարցին, թե ինչու է հայտարարված 150-ից 63 քաղաքացի  վերադարձել, նա պատասխանեց, որ մի մասը մտափոխվել է՝ իմանալով սպասվող կարանտինի մասին: Նրանք որոշել են մնալ Իտալիայում, մի մասն էլ որոշել է երրորդ երկրներ մեկնել:

Ինչ վերաբերում է հայրենիք վերադառնալու հնարավորություն չունեցող ՀՀ քաղաքացիներին, ԱԳՆ մամուլի քարտուղարը նշեց, որ նրանց հետ կապի մեջ գնտվող դեսպանատներն ու հյուպատոսությունները փորձում են հնարավորինս օգնել, սակայն եթե վերադառնալու հնարավորություն չկա, նրանք պետք է մնան իրենց բնակության վայրում եւ ենթարկվեն այն երկրի իշխանությունների պահանջներին, որտեղ գտնվում են:

Աննա Նաղդալյանը հիշեցրեց, որ Հայաստանն ընդունում է իր բոլոր քաղաքացիներին, այդ թվում երկքաղաքացիություն ունեցողներին, իսկ արտասահմանցիների համար սահմանափակումները սահմանում է արտակարգ դրության պարետատունը:

Նա նաեւ արտասահմանում գտնվող բոլոր քաղաքացիներին կոչ արեց առաջին հերթին կապ հաստատել դեսպանատների եւ ԱԳՆ-ի, այլ ոչ թե ԶԼՄ-ների հետ:   

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվրահանձնաժողովի ղեկավարը և Pfizer-ի գործադիր տնօրենը ներգրավված են պատվաստանյութի հետաքննվող գործում
Ավելի ուշ նրան են միացել Հունգարիայի և Լեհաստանի կառավարությունները...
Բրազիլիայի նախագահին մեղադրում են կորոնավիրուսի դեմ պատվաստվելու հարցում թույլ տված խարդախությունների համար
Նա հաստատել է, որ չի պատվաստվել․․․
Ադրբեջանում հերթական անգամ երկարացվել է հատուկ կարանտինային ռեժիմը
Ադրբեջանում երկարացվել է կարանտինը...
COVID-19-ի ժամանակ կիրառված սահմանափակումների հետևանքով տնտեսական զարգացումը կարող է 40 տարով դանդաղել աշխարհում
Կարող են գնաճային ռիսկեր դիտվել․․․
Հավատացյալներն ավելի լավ են վերապրել կորոնավիրուսային համաճարակը․ հետազոտություն
Covid-19-ի բացասական հետևանքներից մեկը եղել է հոգեկան առողջությանը հասցված…
Չինացի գիտնականները հայտնաբերել են COVID-19-ը ԱՀԿ-ին տեղեկացնելուց երկու շաբաթ առաջ. WSJ
Չինացի հետազոտողները հայտնաբերել են SARS-CoV-2 վիրուսի գրեթե ամբողջ կառուցվածքը...
Ամենաշատ