News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը


Արտասահմանում Հայաստանի բոլոր հյուպատոսություններում թեժ գծեր են աշխատում, որոնք հասանելի են նաեւ բջջային հավելվածներով: Այս մասին մարտի 18-ին ճեպազրույցում ասաց ԱԳՆ հյուպատոսական վարչության պետ Արտակ Ավետիսյանը:

Նա հայտնեց, որ ԱԳՆ թեժ գծին ստացվող հարցերը փոխանցվում են տեղերի դեսպանություններին եւ հյուպատոսություններին, որտեղ քաղաքացիների հարցերը հնարավորության սահմաններում լուծվում են: Եթե պարզվի, որ հատուկ չվերթի անհրաժեշտություն կա, այդ մասին կհայտնվի:

Ի պատասխան Վերին Լարսում խցանված Հայաստանի քաղաքացիների վիճակի մասին հարցին՝ Ավետիսյանը նշեց, որ խոսքը մոտ 40 քաղաքացու մասին է: Նրանց հետ կապի մեջ է Դոնի Ռոստովի հյուպատոսությունը: Քաղաքացիներին առաջարկվում է օգտվել ռուսական օդանավակայաններով՝ Ռոստովի, Մինվոդիի, Պյատիգորսկի, Մոսկվայի, հայրենիք վերադառնալու հնարավորությունից: Հիշեցնենք, որ Վրաստանով երթեւեկությունը փակ է՝ կապված այս երկրի իշխանությունների մտցրած սահմանափակումների հետ:

Այն հարցին, թե ինչպե՞ս է լուծվելու ավելի վաղ տրված վիզաների հարցը, որոնցից քաղաքացիները չեն հասցրել օգտվել, վարչության պետը հիշեցրեց, որ արտասահմանյան պետությունների կողմից տրված վիզաների հարցը Հայաստանի ԱԳՆ իրավասության մեջ չի մտնում: «Սակայն մենք կուսումնասիրենք դիմումները եւ կփորձենք հարցը բարձրացնել գործընկերների հետ հանդիպումների ժամանակ»,- խոստացավ Ավետիսյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվրահանձնաժողովի ղեկավարը և Pfizer-ի գործադիր տնօրենը ներգրավված են պատվաստանյութի հետաքննվող գործում
Ավելի ուշ նրան են միացել Հունգարիայի և Լեհաստանի կառավարությունները...
Բրազիլիայի նախագահին մեղադրում են կորոնավիրուսի դեմ պատվաստվելու հարցում թույլ տված խարդախությունների համար
Նա հաստատել է, որ չի պատվաստվել․․․
Ադրբեջանում հերթական անգամ երկարացվել է հատուկ կարանտինային ռեժիմը
Ադրբեջանում երկարացվել է կարանտինը...
COVID-19-ի ժամանակ կիրառված սահմանափակումների հետևանքով տնտեսական զարգացումը կարող է 40 տարով դանդաղել աշխարհում
Կարող են գնաճային ռիսկեր դիտվել․․․
Հավատացյալներն ավելի լավ են վերապրել կորոնավիրուսային համաճարակը․ հետազոտություն
Covid-19-ի բացասական հետևանքներից մեկը եղել է հոգեկան առողջությանը հասցված…
Չինացի գիտնականները հայտնաբերել են COVID-19-ը ԱՀԿ-ին տեղեկացնելուց երկու շաբաթ առաջ. WSJ
Չինացի հետազոտողները հայտնաբերել են SARS-CoV-2 վիրուսի գրեթե ամբողջ կառուցվածքը...
Ամենաշատ