News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը


Պակված ճգնաժամային վիճակի հետ. բիզնեսի որոշ ոլորտներ կունենան ֆինանսական բարդություններ. մենք առաջարկում ենք ճգնաժամային վարկային պորտֆելներ բիզնեսին: Այս մասին այսօր՝ մարտի 19-ին, կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նա ներկայացրեց վարկային պորտֆելի էությունը որն է. ««Ֆինանսավորման 50 տոկոսն իրականացնում են առեւտրային բանկերը եւ վարկային կազմակերպությունները, 50 տոկոսը ֆինանսավորում է կառավարությունը: Կառավարության տվածն անտոկոս է, իսկ բանկերի տվածի տոկոսները նույնպես սուբսիդավորում է կառավարությունը: Այսինքն տնտեսվարողը զրո տոկոսով ստանում է վարկային միջոցներ:

Այդ միջոցները կարող են օգտագործվել հետեւյալ նպատակներով.

Տնտեսվարողներին՝ աշխատակիցներին աշխատավարձ եւ դրանց գծով հարկերի վճարումներ: Մենք այստեղ առաջարկում ենք յուրաքանչյուր աշխատակից դեպքում ով ավելի, քան մսական 500 հազար դրամի չափով եւ ոչ ավել, քան 3 ամսվա համար: Այսինքն եթե տնտեսվարողները դժվարություններ ունեն աշխատավարձ վճարելու, մենք ասում ենք՝ փողը կտանք, դուք վճարեք, հետո բանկի մասը կվերադարձնեք առանց տոկոսի:

Երկրորդ ուղղությունը՝ հումքի գնում կամ ներմուծում այն դեպքում, եթե հունքի ողջ ծավալըպետք է օգտագործվի Հայաստանում պատրաստ արտադրանք ստանալու նպատակով եւ վարկառու տնտեսվարողը տնօրինում է անհրաժեշտ արտադրական հզորությունների:

Երրորդը՝ սարքերի եւ սարքավորումների, այդ թվում գյուղնշանակության ապրանքների ներմուծում, այն դեպքում, երբ տվյալ սարքերն ու սարքավորումները պետք է օգտագործվեն ՀՀ-ում արտադրություն կազմակերպելու եւ արտադրությունն ընդլայնելու նպատակով:

Չորրորդը՝ էլէներգիայի, ջրի ու գազի գծով ծախսերի իրականացում, բայց յուրաքանչյուր ծառայության դեպքում ոչ ավելի, քան ամսական 5 մլն դրամ գումարի չափով եւ ոչ ավելի, քան 3 ամսվա համար:

5-րդը՝ առեւտրով զբաղվող ընկերությունների կողմից սննդի ներմուծումայն դեպքում, երբ գնված կամ ներմուծված պետք է իրացվի Հայաստանում:

6-րդը՝ պարատանյութ, սերմ տնկի կամ գյուղատնտեսական նշանակության հունքի գնում կամ ներմուծում այն դեպքում, երբ այդ ողջ ծավալը պետք է օգտագործվի Հայաստանում»,-ասաց վարչապետը:

Նա նաեւ ներկայացրեց, թե որոնք են այդ վարկերի նկատմամբ հիմնական  պահանջները. «Պետք է վարկը լինի դրամով, բանկի կողմից տրվող մասը կարող է լինել արտարժույթով: Ժամկետը լինելու է մինչեւ 24 ամիս: Վարկի առավելագույն գումարը 500 մլն դրամ է: Վարկային միջոցները կարելի է օգտագործել միայն անկանխիկ եւ բանկային փոխանցումներով: Առավելագույն ինտեգրալ տոկոսը տարեկան 0-6 տոկոս:

Կառավարության կողմից համաֆինանսավորում առաջարկվում է հետեւյալ չափով. Աշխատավարձի պարագայում մինչեւ 50 տոկոս, հումքի պարագայում՝ 40 տոկոս, սարքավորումների պարագայում՝ 25 տոկոս, կոմունալ ծախսերի դեպքում 45 տոկոս, սննդի ներմուծման պարագայում՝ 30 տոկոս, գյուղատնտեսության պարագայում՝ 35 տոկոս»:

Փաշինյանը հավելեց, որ այս առաջարկությունը առաջիկա 1-2 օրվա ընթացքում հանրային քննարկում կանցնի եւ երբ պատրաստ կլինի, կառավարությունն այն կհաստատի:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բրազիլիայի նախագահին մեղադրում են կորոնավիրուսի դեմ պատվաստվելու հարցում թույլ տված խարդախությունների համար
Նա հաստատել է, որ չի պատվաստվել․․․
Ադրբեջանում հերթական անգամ երկարացվել է հատուկ կարանտինային ռեժիմը
Ադրբեջանում երկարացվել է կարանտինը...
COVID-19-ի ժամանակ կիրառված սահմանափակումների հետևանքով տնտեսական զարգացումը կարող է 40 տարով դանդաղել աշխարհում
Կարող են գնաճային ռիսկեր դիտվել․․․
Հավատացյալներն ավելի լավ են վերապրել կորոնավիրուսային համաճարակը․ հետազոտություն
Covid-19-ի բացասական հետևանքներից մեկը եղել է հոգեկան առողջությանը հասցված…
Չինացի գիտնականները հայտնաբերել են COVID-19-ը ԱՀԿ-ին տեղեկացնելուց երկու շաբաթ առաջ. WSJ
Չինացի հետազոտողները հայտնաբերել են SARS-CoV-2 վիրուսի գրեթե ամբողջ կառուցվածքը...
Դեղը, որը Թրամփը «հրաշք» է անվանել, աշխարհում 17 հազար մարդու մահվան պատճառ է դարձել
Հակամալարիայի դեղամիջոցը նշանակվել է որոշ հիվանդների, որոնք հոսպիտալացվել են COVID-19-ով համաճարակի առաջին ալիքի ժամանակ...
Ամենաշատ