News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը


«Լույս» խմբակցության ավագանու անդամ Թեհմինա Վարդանյանը Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանից հետաքրքրվեց՝ այս կատարողական փաստաթղթի եւ 30 տոկոս թերակատարման հետ կապված վարչության պետերից կամ փոխքաղաքապետերից որեւէ մեկը գրավոր նկատողություն ստացե՞լ է, թե՞ ոչ:

Նշենք, որ այսօր՝ մարտի 19-ին, Երեւան քաղաքի 2019 թվականի բյուջեի կատարման հաշվետվությունը հաստատելու մասին նախագծի քննարկումն է։

Հայկ Մարությանն էլ պատասխանեց, որ այդ հարցն ավելի շատ աշխատակազմի ղեկավարին է վերաբերում. «Ես եթե դժգոհություն կամ ինչ-որ խնդիր եմ ունենում անկախ նրանից դա կատարողականի մասին է, ինչ-որ հանձնարարականի սխալ կատարման, թե ինչ-որ թերացմանը, բնականաբար, թե՛ գրավոր, թե՛ բանավոր՝ նայած որ դեպքում որը, ստանում են նկատողություն»։

Թեհմինա Վարդանյանն էլ նշեց, որ քաղաքապետի պատասխանից պարզ է դառնում, որ գրավոր այս հարցի հետ կապված որեւէ մեկը նկատողություն չի ստացել. «Քանի որ Երեւանի ավագանու առաջին լիազորությունը քաղաքապետի աշխատանքը վերհասկելն է, պարոն քաղաքապետ, ես էլ Ձեզ եմ բանավոր նկատողություն տալիս՝ դեղին քարտ, որովհետեւ սա իսկապես խայտառակ կատարողական է»։

Տպել
Ամենաշատ