News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր` ապրիլի 23-ին ընդունել է Շվեդիայի խորհրդարանի (Ռիկստագի) Շվեդիա-Հայաստան բարեկամության պատգամավորական խմբի նախագահ Անելի Էնոքսոնին եւ խմբի անդամ Կառլ Ֆրեդրիկ Մալմին, ովքեր ակտիվ դերակատարություն են ունեցել Ռիկստագում Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձեւի ընդունման գործում:
Նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ նախագահը կարեւորել է շվեդ պատգամավորների այցը մեր երկիր եւ հույս հայտնել, որ նաեւ Շվեդիա-Հայաստան բարեկամության պատգամավորական խմբի ջանքերով երկու երկրների միջխորհրդարանական հարաբերությունները կզարգանան:

«Ցանկանում եմ ձեզ եւ  ձեր բոլոր համախոհներին շնորհակալություն հայտնել մեր ժողովրդի անունից` Շվեդիայի Ռիկստագում Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձեւն ընդունելու համար: Ավելորդ չէ ասել, որ մեզ համար չափազանց կարեւոր է Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը:

Բայց Ռիկստագի որոշումը երկու կարեւոր առանձնահատկություն ունի. մեկն այն է, որ այդ որոշումը եւս մեկ անգամ վկայում է, որ Շվեդիան` սերտ փոխգործակցություն ունենալով Թուրքիայի հետ, միանգամայն հնարավոր է համարել նման որոշում ընդունելը: Դա շատ լավ օրինակ կարող է լինել այլ երկրների համար»,- նշել է Սարգսյանը եւ հավելել. «Եւ երկրորդ՝ այդ բանաձեւը դուք ընդունեցիք մի ժամանակահատվածում, երբ մենք փորձում էինք Թուրքիայի հետ հարաբերություններ սկսել: Մեր բոլոր ընդդիմախոսներն ասում էին, թե այդ քայլով մենք ձախողեցինք Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը, եւ այլեւս ոչ ոք չի ճանաչի Հայոց ցեղասպանությունը: Բոլորի համար հասկանալի դարձավ, որ կարելի է փորձել Թուրքիայի հետ հարաբերություններ հաստատել` միեւնույն ժամանակ շարունակելով ցեղասպանության ճանաչման գործընթացը»:

Հանրապետության ղեկավարը նշել է, թե Հայաստանում ուրախ կլինեն ավելի հաճախակի հյուրընկալել Շվեդիա-Հայաստան բարեկամության պատգամավորական խմբի անդամներին եւ նրանց գործընկերներին, ինչը լավ հնարավորություն է ավելի մոտիկից ճանաչելու Հայաստանն ու հայ ժողովրդին, նաեւ` տեղում ծանոթանալու տարածաշրջանի խնդիրներին, որոնց լուծման գործում բարեկամների աջակցությունը եւս կարեւոր է:
Շվեդ պատգամավորներն ընդգծել են, թե ցեղասպանությունը ցանկացած պարագայում մնում է ցեղասպանություն եւ այլ անունով այն չի կարելի անվանել:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մենք սգում ենք նրանց, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր
Ինձ ոգեշնչում է հայ ժողովրդի տոկունությունն ու այն ամենը, ինչ նրանք կառուցել ենք, սակայն մենք երբեք չենք կարող մոռանալ...
Սերժ Սարգսյանը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղաuպանnւթյան զnhերի հիշատակին (ֆոտո)
ՀՀ երրորդ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը թոռնիկի հետ այսօր...
Այսօր մենք հարգում ենք Ցեղասպանության զոհերի հիշատակը. Նիկոս Դենդիաս
Պատմական ճշմարտության ճանաչումը անհրաժեշտ պայման է մարդկության դեմ...
Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Ֆրանսիայից ժամանած պատվիրակության անդամները ծաղիկներ դրեցին անմար...
Ես ի՞նչ իմանամ՝ Էրդողանն ինչ է ուզում, չէի ուզենա նրա հետ կապված որևէ խոսք կիսել․ Տիգրան Մանսուրյան
Սրբադասված մեր մեծերի՝ հայրերի, մայրերի հիշատակի առաջ խոնարհվելու օրն է...
Մոսկվայի Սուրբ Պայծառակերպության Մայր տաճարում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված պատարագ է մատուցվել
Այնուհետև օրվա խորհրդով եկեղեցական համալիրի տարածքում գործող «Տապան» թանգարանում բացվել է վավերագրական լուսանկարների ցուցահանդես…
Ամենաշատ