News
Լրահոս
News
Ուրբաթ
Հունիս 05
USD
482.11
EUR
539.87
RUB
6.97
ME-USD
0.03
Տեսնել լրահոսը

Սիրիայի արտաքին գործերի նախարարությունը խստորեն դատապարտել է Միացյալ Նահանգների եւ Արեւմուտքի կողմից պատժամիջոցների կիրառման քաղաքականությունը մի իրավիճակում, երբ աշխարհը պայքարում է կորոնավիրուսի համաճարակի դեմ:

«Սիրիան կոչ է անում միջազգային հանրությանը աջակցել Դամասկոսի դեմ պատժամիջոցների շուտափույթ վերացմանը` հաշվի առնելով, որ կորոնավիրուսը տարածվել է հարեւան բոլոր պետություններում»,- ասված է հանրապետության արտաքին գործերի նախարարության հաղորդագրության մեջ, փոխանցում է սիրիական պետական SANA գործակալությունը:

Հայտարարության մեջ նշվում է, որ ահաբեկչական խմբավորումների դեմ շարունակվող պատերազմը եւ արեւմտյան պատժամիջոցները բացասաբար են անդրադարձել երկրի առողջապահության ոլորտի վրա: «Միացյալ Նահանգների եւ Եվրամիության կողմից միակողմանի պատժամիջոցների պահպանումը նման իրավիճակում մարդու իրավունքների կոպիտ խախտում է եւ հակասում է տարրական նորմերին ու սկզբունքներին»,- -նշվում է փաստաթղթում:

Սիրիայի արտգործնախարարությունը նաեւ սոլիդարություն է հայտնում Իրանի, Վենեսուելայի, Կուբայի եւ այլ երկրների հետ, որոնք բախվում են վտանգավոր վարակի հետ, եւ նրանց նկատմամբ առանց որեւէ պայմանի պատժամիջոցների անհապաղ վերացում եւ դաժան շրջափակման ավարտ է պահանջում: «Սիրիան Միացյալ Նահանգների եւ նրա դաշնակիցների վրա է դնում պատասխանատվությունն այս երկրներում կորոնավիրուսի յուրաքանչյուր զոհի համար, քանի որ նրանք իրենց պատժամիջոցներով խոչընդոտում են ամբողջ մարդկությանը սպառնացող համաճարակի դեմ պայքարին եւ զրկում են անհրաժեշտ օգնություն ստանալու հնարավորությունից»,- նշվում է հայտարարության մեջ:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Որոշ մարդիկ իրենց գեների պատճառով կարող են ավելի խոցելի լինել Covid-19-ի հանդեպ․ հետազոտություն
Նոր հետազոտության համաձայն, արյան Ա խումբը կապված է 50 տոկոս հավանականության հետ, որ հիվանդը թթվածնի կամ մեխանիկական օդափոխության կարիք ունենա․․․
Գեյթսի հիմնադրամը Gavi պատվաստանյութերի գլոբալ դաշինքին 1,6 մլրդ դոլար է հատկացրել
Հիմնադրամը նաեւ պարտավորվել է ընդհանուր առմամբ 100 մլն դոլար նվիրաբերել Gavi-ի ջանքերին՝ կապված աղքատ երկրների համար կորոնավիրուսի դեմ պատվաստանյութ գնելու հետ//...
Կորոնավիրուսի հայտնվելու մեջ մարդկությունն է մեղավոր․ հայտնի բրիտանացի գիտնական
Ինտենսիվ գյուղատնտեսությունը պայմաններ է ստեղծում հիվանդությունների տարածման համար կենդանիների շրջանում, որոնք հետագայում վարակում են մարդկանց․․․
Պարետը 24 ժամով արգելել է 160 տնտեսվարողների գործունեությունը
Հիմնվելով 2020 թվականի հունիսի 1-ին 2-ին 3-ին իրականացված մշտադիտարկումների արդյունքում կազմված...
«Ընդհատակյա հարսանիքներ» Հայաստանում․ Փաշինյանը 100 հոգանոց հարսանիքի մասին նամակ է ստացել
Օգտատերը զգուշացնում է, որ վաղը Ջրվեժի «Վիլա» ռեստորանում 100 հոգանոց հարսանիք է լինելու․․․
Ի՞նչ պետք է անեն բանկերը այս պայմաններում իրենց կենսունակությունը պահպանելու համար. Աշոտ Օսիպյանը 5 ուղղություն է նշում
Բանկային համակարգը համավարակի պայմաններում...