News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում (ՀԱՊԿ) «չափազանց մտահոգված» են COVID-19 համավարակով, ծրագրվել եւ իրականացվում են հակավիրուսային համալիր միջոցառումներ, «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է կազմակերպության մամուլի քարտուղար Վլադիմիր Զայնետդինովը:

«ՀԱՊԿ անդամ պետություններում չափազանց մտահոգված են COVID-19 վիրուսային ինֆեկցիայի տարածմամբ… Ծրագրվել եւ իրականացվում են հակավիրուսային համալիր միջոցառումներ»,- ասել է Զայնետդինովը:

Նրա խոսքով՝ այս ուղղությամբ որպես գործնական քայլեր ժամանակավորապես չեղյալ են հայտարարվել աշխատակիցների ծառայողական գործուղումները համաճարակաբանական անբարենպաստ իրադրությամբ պետություններ: «Որոշվել է Քարտուղարության եւ ՀԱՊԿ Միացյալ շտաբի շենքերում սահմանափակել կազմակերպության անդամ պետությունների ներկայացուցիչների մեծ մասնակցությամբ միջոցառումների անցկացումը եւ Քարտուղարության ու ՀԱՊԿ Միացյալ շտաբի աշխատակիցների Մոսկվայի սահմաններից դուրս գալը»,- հստակեցրել է նա:

Դրանից բացի, Զայնետդինովը հայտնել է, որ «նախազգուշական միջոցների ձեռնարկման շրջանակում Քարտուղարությունում եւ ՀԱՊԿ Միացյալ շտաբում ՀԱՊԿ Ճգնաժամային արձագանքման կենտրոնի հնարավորությունների օգտագործմամբ, կազմակերպության անդամ պետությունների նախարարությունների ու գերատեսչությունների հետ սերտ փոխգործակցությամբ իրականացվում է հավաքական անվտանգության տարածաշրջանում համաճարակաբանական իրադրության ամենօրյա մոնիթորինգ»:

ՀԱՊԿ-ի մեջ են մտնում Ռուսաստանը, Հայաստանը, Տաջիկստանը, Ղազախստանը, Ղրղզստանը եւ Բելառուսը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բրազիլիայի նախագահին մեղադրում են կորոնավիրուսի դեմ պատվաստվելու հարցում թույլ տված խարդախությունների համար
Նա հաստատել է, որ չի պատվաստվել․․․
Ադրբեջանում հերթական անգամ երկարացվել է հատուկ կարանտինային ռեժիմը
Ադրբեջանում երկարացվել է կարանտինը...
COVID-19-ի ժամանակ կիրառված սահմանափակումների հետևանքով տնտեսական զարգացումը կարող է 40 տարով դանդաղել աշխարհում
Կարող են գնաճային ռիսկեր դիտվել․․․
Հավատացյալներն ավելի լավ են վերապրել կորոնավիրուսային համաճարակը․ հետազոտություն
Covid-19-ի բացասական հետևանքներից մեկը եղել է հոգեկան առողջությանը հասցված…
Չինացի գիտնականները հայտնաբերել են COVID-19-ը ԱՀԿ-ին տեղեկացնելուց երկու շաբաթ առաջ. WSJ
Չինացի հետազոտողները հայտնաբերել են SARS-CoV-2 վիրուսի գրեթե ամբողջ կառուցվածքը...
Դեղը, որը Թրամփը «հրաշք» է անվանել, աշխարհում 17 հազար մարդու մահվան պատճառ է դարձել
Հակամալարիայի դեղամիջոցը նշանակվել է որոշ հիվանդների, որոնք հոսպիտալացվել են COVID-19-ով համաճարակի առաջին ալիքի ժամանակ...
Ամենաշատ