News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Հայաստանը ՄԱԿ-ի հրապարակած համաշխարհային երջանկության մասին զեկույցում զբաղեցրել է 116-րդ տեղը:

Համաշխարհային երջանկության մասին զեկույցը գլոբալ երջանկության վիճակի հետազոտություն է, որում գնահատվում է, թե 156 երկրների քաղաքացիներ որքան երջանիկ են: 2020 թվականի զեկույցում գնահատվել է երջանկության վրա սոցիալական, քաղաքային եւ բնության ազդեցությունը:

Զեկույցը հրապարակվել է այսօր՝ մարտի 20-ին՝ Երջանկության միջազգային օրը:

Երկրները գնահատվել են ըստ եկամտի, ազատության, վստահության, կյանքի տեւողության, սոցիալական ապահովության:

Ամենաերջանիկ երկիրը, ինչպես եւ անցած տարի, ճանաչվել է Ֆինլանդիան: Առաջին տասնյակում են՝ Դանիա, Շվեյցարիա, Իսլանդիա, Նորվեգիա, Նիդեռլանդներ, Շվեդիա, Նոր Զելանդիա, Ավստրիա, Լյուքսեմբուրգ: Քիչ երջանիկ են՝ Աֆղանստան, Հարավային Սուդան, Զիմբաբվե, Ռուանդա, ՀԱՀ, Տանզանիա, Բոթսվանա, Եմեն, Մալավի, Հնդկաստան:

Վրաստանը 117-րդ տեղում է, Իրանը՝ 118-րդ, Ադրբեջանը՝ 89-րդ, Թուրքիան՝ 93-րդ, Ռուսաստանը՝ 73-րդ:  

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ռուսաստանն արգելափակել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում միջուկային զենքը տիեզերքում չտեղակայելու մասին ԱՄՆ բանաձեւը
Միացյալ Նահանգները և Ճապոնիան ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձև են մշակել, որը կոչ է անում...
Իրանի նախագահը միջազգային դատարաններին հորդորել է պատժել Իսրայելին՝ Գազայում գործողությունների համար
Միջազգային դատարանները պետք է պատժեն ռեպրեսիվ և բռնատիրական սիոնիստական ռեժիմին...
Դատարանը չպետք է ընդունի Ադրբեջանի կողմից նենգափոխված այն փաստերը, որոնք, այսպես կոչված,էթնիկ զտման մաս չեն.Մարտին
Նրանց խոսքով, սակայն, իր գործընկերների ջանքերն ապարդյուն են, քանի որ Հայաստանն ամբողջովին մերժում է էթնիկ զտումների մասին Ադրբեջանի պնդումները․․․
Իսրայելի գործողության ընթացքում Գազայում 13,9 հազար պաղեստինցի երեխա է սպանվել. Գուտերեշ
Երկու միլիոն պաղեստինցի մահ ու ավերածություն է տեսել, զրկվել մարդասիրական օգնությունից...
ՄԱԿ-ի ԱԽ-ում Պաղեստինին ՄԱԿ ընդունելու հարցով քվեարկություն կանցկացվի
Քվեարկությունը նշանակված է 17.00-ին...
ԶԼՄ. Աբասը մերժել է ՄԱԿ-ին երկրի անդամակցության վերաբերյալ քվեարկությունը հետաձգելու ԱՄՆ խնդրանքը
Միևնույն ժամանակ, ակնկալվում է, որ ԱՄՆ-ն վետո կդնի բանաձևի վրա, եթե ջանքերը հաջողությամբ չպսակվեն
Ամենաշատ