News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


Եթե մարդը բազային կրթությունը չի ստացել, ապա իրեն մագիստրատուրայի դիպլոմը էնքան է պետք, ինչքան հիմա ինձ՝ Չինաստանի ուղեգիրը։ Այս մասին այսօր՝ մարտի 20-ին, Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստին ասաց ԲՀԿ պատգամավոր Գեւորգ Պետրոսյանը՝ անդրադառնալով Դատական օրենսգրքում փոփոխություններ անելու նախագծին։

«Նախագիծն անընդունելի չէ, նախագծի հեղինակն ուզել է, որ դատավորի պաշտոնում հավակնություն ներկայացնող անձը որոշակի փորձառություն ունենա։ Մենք ասում ենք՝  2 տարվա մագիստրոսական ուսուցումը համարժե՞ք է։ Պրակտիկ աշխատանքը շատ ավելի մեծ բան է տալիս։ Եթե մարդը բազային կրթությունը չի ստացել, ապա իրեն մագիստրատուրայի դիպլոմը էնքան է պետք, ինչքան հիմա ինձ՝ Չինաստանի ուղեգիրը։ Այսինքն՝ եթե մարդը բազային կրթությունը ստացել է նորմալ, արդեն իրեն պետք է աշխատանքային փորձ։ Օրինակ՝ ես ավարտել եմ գերազանց առաջադիմութամբ, բայց չէի կարող դատավոր աշխատեի, որովհետեւ փորձ է պետք։ Պետք է շփվես, իմանաս՝ ինչ է դատական համակարգը»,- ասաց պատգամավորը։

Պետրոսյանի խոսքով՝ այդ նախագծով «ճանապարհ են հարթում» ոչ գրագետ անձանց համար. «Կամ կիսագրագետների համար, որոնք իրենք իրենց տվել են անհոգ կյանքի լիազորագիր եւ աշխատանքի չներկայանալով՝ ասում են՝ մենք արժանի ենք, մենք դատավոր ենք։ Թե չէ Լոնդոնում ա սովորել, կրակն ընկա՞նք, որ Լոնդոններ չենք գնացել չենք սովորել այնտեղ»։

Տպել
Ամենաշատ