News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը


Մենք ծրագրում ենք, որպեսզի 2 շաբաթից հետո գործիքը հասանելի լինի։ Այս մասին այսօր՝ մարտի 20–ին, հայտարարել է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն՝ անդրադառնալով Կառավարության կողմից 150 միլիարդ դրամի աջակցության փաթեթը գործարկելուն։

Նրա խոսքով՝ ստեղծված իրավիճակիծ պետք է դուրս գալ եւ դուրս կգանք, բայց այսօր չպետք է սահամանփակվենք զուտ հակաճգնաժամային միջոցառումներով. «Պոտենցիալ զարգացման միջոցառումների մի մեծ փաթեթ պետք է մշակենք, որովհետեւ մտածել միայն ճգնաժամից դուրս գալու մասին, նշանակում է, որեւէ բան չմտածել։ Այն որպես կանոն ենթադրում է ծախսեր, իսկ մենք ենթադրում ենք բարեփոխումներ եւ ողջամիտ, կառուցաողական օժանդակության միջոցառումներ։ Ճգնաժամը չպետք է առաջացնի, որեւէ դեպրեսիա, թե գործարարների մոտ, թե հասարակության մոտ»։

Փոխվարչապետի խոսքով՝ գործարարների համար բյուջեի շրջանակը 25 միլիարդ դրամ է. «Այն ունի հետեւյալ տրամաբանությունը, մենք փորձել ենք բացահայտել այսօրվա իրավիճակում ինչ խնֆիր կարող է ունենալ բարեխիղճ գործարարը։ Խնդիրները բավականին դասական են, բայց սրվում են նման իրավիճակներումէ ապահովման միջոցների նվազ մակարդակ, երկրորդը արժույթային դիրքի խնդիրն է եւ երրորդ գործիքը՝ տոկոսադրույքի սուբսիդավորում»։

Գրիգորյանի խոսքով՝ եթե գործարարը բանկից ստանում է 50 միավոր վարկ, եւս 50 միավոր վարկ՝ իր ռիսկով, նույն բանկի միջոցով գործարարին տրամկադրում է կառավարությունը։

«Սա ոչ միայ ռիսկի խնդիր է լուծում, այլ քանի որ իր մասը կառավարությունը տրամադրում է 0 տոկոս տոկոսադրույքով, ընդհանուր վարկի վրա բնականաբար տոկոսադրույքների բեռը չեզոքանում է, այսինքն այդ համաֆինանսավորման գործիքով ըստ էության կառավարությունը համ ռիսկ կստանձի համ նաեւ տոկոսադրուք կչեզոքացնի»,– ասել Փոչվարչապետը։

Նրա խոսքով՝ այս օժանդակությա գործիքներից կարող են օգտվել հետեւյալ տնտեսավարող սուբյեկտները. «Որոնք վերջին մեկ տարին ձեռնարկատիրական գործունեություն են իրականացրել Հայաստանում, չունեն ժամկետանց հարկային պարտավորություններ եւ ունեն բարվոք վարկային պատմություն։ Ամեն դեպքում այսքան միջոցներ գեներացնելու պետենցիալ կառավարությունը ունի»։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվրահանձնաժողովի ղեկավարը և Pfizer-ի գործադիր տնօրենը ներգրավված են պատվաստանյութի հետաքննվող գործում
Ավելի ուշ նրան են միացել Հունգարիայի և Լեհաստանի կառավարությունները...
Բրազիլիայի նախագահին մեղադրում են կորոնավիրուսի դեմ պատվաստվելու հարցում թույլ տված խարդախությունների համար
Նա հաստատել է, որ չի պատվաստվել․․․
Ադրբեջանում հերթական անգամ երկարացվել է հատուկ կարանտինային ռեժիմը
Ադրբեջանում երկարացվել է կարանտինը...
COVID-19-ի ժամանակ կիրառված սահմանափակումների հետևանքով տնտեսական զարգացումը կարող է 40 տարով դանդաղել աշխարհում
Կարող են գնաճային ռիսկեր դիտվել․․․
Հավատացյալներն ավելի լավ են վերապրել կորոնավիրուսային համաճարակը․ հետազոտություն
Covid-19-ի բացասական հետևանքներից մեկը եղել է հոգեկան առողջությանը հասցված…
Չինացի գիտնականները հայտնաբերել են COVID-19-ը ԱՀԿ-ին տեղեկացնելուց երկու շաբաթ առաջ. WSJ
Չինացի հետազոտողները հայտնաբերել են SARS-CoV-2 վիրուսի գրեթե ամբողջ կառուցվածքը...
Ամենաշատ