News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Հունաստանում 5,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել, հաղորդում է Associated Press-ը: 

Զոհերի մասին չի հաղորդվում: Հայտնի է միայն շենքերին հասցված վնասի մասին:

Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Պարգա քաղաքից 11 կմ հեռավորության եւ Աթենքից դեպի հյուսիս-արեւմուտք 316 կմ հեռավորության վրա:

Տեղական ԶԼՄ-ները հայտնում են, որ երկրաշարժի հետեւանքով խուճապ է սկսվել, մարդիկ սկսել են փախչել: Բացի այդ, մի քանի շենք է փլուզվել Կանալակի գյուղում, որը էպիկենտրոնին մոտ է գտնվում: 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամենաշատ