News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Ծխախոտի ծխուկի ԴՆԹ-ի նմուշն օգնել է Ֆլորիդա նահանգի ոստիկանությանը բացահայտել երիտասարդ կնոջ 35 տարի առաջ կատարված դաժան սպանությունը, հաղորդում է BBC News-ը:

Մանկահասակ երեխայի 23-ամյա մոր դին հայտնաբերվել էր 1985 թվականի հունվարի 1-ին: Սարսափելի սպանությունը մնացել էր չբացահայտված 35 տարվա ընթացքում:

Համաձայն ոստիկանության հաղորդագրության՝ իրավապաները կրկին հարցաքննել էին այդ ողբերգության մասին հանգուցյալի ընտանիքի անդամներին եւ ռեստորանում ճակատագրական ամանորյա երեկույթի մասնակիցներին, որի ժամանակ վերջին անգամ էին տեսել զոհին:

Հանգուցալուծումն անսպասելի էր պարզ դարձել՝ ծխուկի շնորհիվ, որը հայտնաբերել էին զոհի մարմնի վրա: Ոստիկանները կիրառել են կալիֆոռնիացի հետախույզների ԴՆԹ փորձաքննության մեթոդը՝ դրա շնորհիվ հայտնաբերելով տխրահռճակ սերիական մարդասպան Ջոզեֆ Դե Անջելոյին:

Արդյունքում հաստատվել էր կասկածյալը, որը 57-ամյա Դենիել Ուելսն էր: Նրան առաջադրվել էր 2 մեղադրանք՝ առաջին աստիճանի սպանություն եւ առաջին աստիճանի սեռական բնույթի հարձակում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մոսկովցուն սպանած ադրբեջանցու հարազատները սպառնում են սպանվածի ծնողներին
Սպառնալիքներ են հնչում նաև Հուսեյնովի հարազատներից, հայտնել է տուժողի փաստաբան Դենիս Կովալյովը…
Մոսկվայի դատարանը 2 ամսով կալանավորել է Ադրբեջանի քաղաքացուն՝ կայանելու պատճառով սպանության գործով
Դատավարության ժամանակ քննիչն ասել է, որ Ռոստովի մարզ ընկած ճանապարհին, որտեղ Շահինն ու իր եղբայրները մտադրվել էին թաքնվել ոստիկանությունից, նրանց հաջողվել է ևս մի քանի հանցագործություն կատարել
Մոսկվայում կայանման պատճառով մոսկվացու սպանության մեղսակիցները կասկածյալ ադրբեջանցու եղբայրներն են
Մենք եկել ենք մեր զարմիկների հետ...
Ռոստովի մարզում ձերբակալվել է մոսկվացու սպանության մեջ կասկածվող ադրբեջանցին
Կասկածյալն ու երկու հանցակիցները ձերբակալվել են Ռոստովի մարզում...
ԵՄ դատարանը թույլ չի տվել նարկոբարոն Էսկոբարի անունը գրանցել որպես ապրանքանիշ
2021 թվականի սեպտեմբերի 30 Escobar Inc. դիմել է EUIPO-ին՝ Pablo Escobar բառային նշանը որպես ապրանքանիշ...
Սոչիի դատարանը կալանավորել է կատակերգու Գեւորգյանի սպանության մեջ կասկածվողին
Դատարանը, քննելով նյութերը, անհրաժեշտ է համարել բավարարել հետաքննության միջնորդությունը՝ տղամարդու...
Ամենաշատ