News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը


Ինչը ես ասել եմ, իմ ասածներին տեր եմ, որը կարամ գրե, ստորագրեմ: Այս մասին յաօսր՝ մարտի 23-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը:

Նա նշեց, որ այսօր լսում է խոսակցություններ, որ վարկեր ունեցող քաղաքացիների համար անհատական, հատվածային մոտեցում են ցուցաբերելու. «1 մլն 650 հազար վարկառու պետք է գնա անհատական հանդիպման բանկերո՞ւմ: Եղբայր, եթե օրական 50 հազար մարդ գնա բանկեր, դա արդեն 2 ամիս ժամանակ է պետք: Կամ այդ հարցը ո՞նց պետք է լինի, բարի ժպիտով ծանոթ-բարեկամո՞վ: Դա չաշխատող տարբերակ է: Պետք է լինի, գլոբալ, ոլորտային որոշում, որ եթե արտակարգ իրավիճակ է, չեն աշխատում, բոլոր վարկերը պետք է սառեցվեն 3 ամիս ժամկետով: Եվ չպետք է ասվի, որ երեք ամիս հետո այդ գումարները պետք է վճարվեն: Ոչ: Տնտեսությունը անդունդի եզրին է եւ եթե խելացի քայլեր չկատարվեն, ամեն ինչ թափվելու է անդունդը եւ դժվար է լինելու վերականգնել»,-հայտարարեց Ծառուկյանը:

Դիտարկմանը, որ եթե խոշոր սեփականատերերը ձեռքերը լվանան, պարապուրդի մատնված իրենց աշխատողներին չվճարեն, ամեն բան թողնեն պետության վրա, պետությունն ինչպե՞ս է միայնակ դուրս գալու այդ տնտեսական շոկից, ԲՀԿ առաջնորդն ասաց. «Ասենք, Ծառուկյանը տվեց: Մենք ունենք 70 հազար փոքր ու միջին ձեռնարկություն, ամեն մեկի մոտ աշխատում է 30-50 մարդ: Մարդը չի կարողանում ինքն ապրել, ու դեռ պետք է աշխատողների գումարը տա: Ո՞նց է տալու: Արա լավ, ես տվեցի, բա մյուսնե՞րը»:

Լրագրողներն առաջարկեցին օրինակ ծառայել մյուսների համար, ինչին նա արձագանքեց. «Ծառուկյանն օրինակ ծառայել է, ծառայում է: Ասողին լսող է պետք, այսօր եկել եք մի ստորակետ գտնեք Ծառուկյանի վրա: Ծառուկյանի ասածները չկատարվի, դատարկ տաշտակի առաջ եք կանգնելու:

Ծառուկյանը նաեւ հավելեց, որ ոչ բոլոր գործատուները կարող են իրենց կողմից աջակցել պետությանը. «Գործատուի ցավը տանեմ, ունի, աջակցի: 10 օր տվեց, օդի՞ց է տալու: Կամ նենց արտոնություններ են տվել գործարարներին, որ չգիտեն փողերը որտեղ ծախսե՞ն: Այսօր հարկայինով դրած սաղի կաշիները քերթելով բյուջեն լցնում են: Հունվար-փետրվարին 25 մլրդ դրամ պակաս գումար է եկել, սկի բյուջեն չեն կարողանալու հավաքեն»:

Հարցին, թե եթե դուք մեկ ամիս վճարեք ձեր աշխատողներին, կսնանկանա՞ք, Ծառուկյանն արձագանքեց. «Դու իմ մասին մի մտածի, դու մնացածի մասին մտածի: Ծառուկյանն իր աշխատողներին անպայման կպահի: Դու մտածի մնացած 3 մլն-ի մասոին, որ վաղը խնդիր են առաջացնելու: Ծառուկյանն իր կոլեկտիվի կողքին կանգնած է: Ես միշտ էլ օգնել եմ, օգնելու եմ, բայց օգնելով այսօր երկիր չես պահի»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվրահանձնաժողովի ղեկավարը և Pfizer-ի գործադիր տնօրենը ներգրավված են պատվաստանյութի հետաքննվող գործում
Ավելի ուշ նրան են միացել Հունգարիայի և Լեհաստանի կառավարությունները...
Բրազիլիայի նախագահին մեղադրում են կորոնավիրուսի դեմ պատվաստվելու հարցում թույլ տված խարդախությունների համար
Նա հաստատել է, որ չի պատվաստվել․․․
Ադրբեջանում հերթական անգամ երկարացվել է հատուկ կարանտինային ռեժիմը
Ադրբեջանում երկարացվել է կարանտինը...
COVID-19-ի ժամանակ կիրառված սահմանափակումների հետևանքով տնտեսական զարգացումը կարող է 40 տարով դանդաղել աշխարհում
Կարող են գնաճային ռիսկեր դիտվել․․․
Հավատացյալներն ավելի լավ են վերապրել կորոնավիրուսային համաճարակը․ հետազոտություն
Covid-19-ի բացասական հետևանքներից մեկը եղել է հոգեկան առողջությանը հասցված…
Չինացի գիտնականները հայտնաբերել են COVID-19-ը ԱՀԿ-ին տեղեկացնելուց երկու շաբաթ առաջ. WSJ
Չինացի հետազոտողները հայտնաբերել են SARS-CoV-2 վիրուսի գրեթե ամբողջ կառուցվածքը...
Ամենաշատ