News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Տիգրան Սուրենովիչ Սարգսյանը նշանակվել է Եվրասիական զարգացման բանկի խորհրդի նախագահի տեղակալ, հայտնում է բանկի կայքը:

Տիգրան Սագրսյանը ծնվել է 1960 թվականի հունվարի 29ին Հայկական ՍՍՀ Կիրովական քաղաքում։ Մանկության տարիներին ընտանիքը տեղափոխվել է Երևան, որտեղ 1967 - 1977 թվականներին Սարգսյանը ստացել է նախնական կրթություն՝ Ա. Պուշկինի անվան դպրոցում։ 1977 թվականին Տիգրան Սարգսյանը ընդունվել է Երևանի տեխնիկական #14 ուսումնարան, որն ավարտել է 1978 թվականին։ Նույն թվականին նա ընդունվել է Երևանի ժողովրդական տնտեսության ինստիտուտի Պլանավորման ու էկոնոմիկայի ֆակուլտետ։ 1980 թվականին նա ընդունվել է Վոզնեսենսկու անվան Լենինգրադի ֆինանսատնտեսական ինստիտուտ, որը գերազանցությամբ ավարտել է 1983 թվականին։ Այդ տարիներին նրա համակուրսեցին է եղել ապագայում Գազպրոմի ղեկավար Ալեքսեյ Միլլերը։ 1983 թվականից Սարգսյանը շարունակել է ուսումը նույն ինստիտուտի ասպիրանտուրայում՝ ավարտելով այն 1987 թվականին ու պաշտպանելով թեկնածուական թեզ «Տարածաշրջանային սոցիալ-տնտեսական զարգացման պլանավորումը Հայաստանի օրինակով" վերնագրով։ 1987-ից 1990 թվականներին եղել է ավագ գիտաշխատող, տնտեսագիտության եւ պլանավորման գիտահետազոտական ինստիտուտի միջազգային տնտեսական հարաբերությունների խմբի ղեկավար: 1990-ից 1995 թվականներին եղել է Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի պատգամավոր, ՀՀ Գերագույն խորհրդի ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, Գերագույն խորհրդի նախագահության անդամ:

1995 թվականից մինչեւ 1998 թվականը` Հայաստանի բանկերի ասոցիացիայի նախագահ,

1998 թվականից մինչեւ 2008 թվականը` ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ,

2008 թվականից մինչեւ 2014 թվականը` ՀՀ վարչապետ,

2014 թվականից մինչեւ 2016 թվականը` Միացյալ Նահանգներում Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան,

2016 թվականից մինչեւ 2020 թվականը` Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ:

ՀՀ Նախագահի հրամանագրով պարգեւատրվել է «Հայրենիքին մոարժանիքների համար» 1-ին աստիճանի մեդալով: Նա պարգևատրվել է Անանիա Շիրակացու մեդալով: Նա ունի Հայաստանի պետական տնտեսական համալսարանի պատվավոր դոկտորի կոչում, Սանկտ Պետերբուրգի պետական տնտեսագիտական համալսարանի (SPBGEU) պատվավոր դոկտորի կոչում:

2014 թ. օգոստոսի 9-ին պարգեւատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով: Պարգեւատրվել է Անանիա Շիրակացու մեդալով: Ունի Հայաստանի պետական տնտեսական համալսարանի պատվավոր դոկտորի կոչում, Սանկտ Պետերբուրգի պետական տնտեսագիտական համալսարանի պատվավոր դոկտորի կոչում:

Եվրասիական զարգացման բանկ (ԵԱԶԲ) միջազգային ֆինանսական կազմակերպություն է, որը հիմնադրվել է Ռուսաստանի և Ղազախստանի կողմից 2006 թվականին: Ներկայումս բանկն ունի վեց անդամ պետություններ տեղակայված Ասիայում և Եվրոպայում, ներառյալ Հայաստանը, Բելառուսը, Ղրղզստանը և Տաջիկստան: Այլ երկրները և միջազգային կազմակերպությունները կարող են դառնալ բանկի անդամ` ստորագրելով հիմնադիր պայմանագիր: Բանկի նպատակն է խթանել անդամ երկրներում ներդրումային ակտիվությունը, զարգացնել շուկայական տնտեսությունը, խթանել տնտեսական աճը և լուծել այլ տնտեսական խնդիրներ: Բանկի բաժնեհավաք կապիտալը կազմում է 7 միլիարդ ԱՄՆ դոլար: Անդամ երկրները ունեն հետեւյալ բաժնեմասերը. Ռուսաստան` 65.97 տոկոս, Ղազխստան` 32.99 տոկոս, Բելառուս 0.99 տոկոս, Տաջիկստան` 0.03 տոկոս, Հայաստան` 0.01 տոկոս եւ Ղրղզստան` 0.01 տոկոս:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Կայացել է «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի մեջ մտնող ֆինանսական կազմակերպությունների տարեկան ժողովը
Եթե կարճ ձևակերպենք մեր հաջողությունը, այն կառուցված է ազնվության վրա՝ ազնիվ հարաբերություններ հաճախորդների, աշխատակիցների և գործընկերների հետ...
Amio Visa Signature Business քարտ. Երբ հնարավորությունները սահմաններ չունեն
Իր հաճախորդներին տրամադրելով ընդլայնված արտոնություններ, Ամիօն առաջարկում է հարմարեցված լուծումներ և բացառիկ արտոնություններ՝ բավարարելու բիզնեսի բազմազան կարիքները...
Մինչև 1% cashback Wildberries-ում IDBank-ի քարտով վճարելիս
Visa Rocket քարտերի համար գործող 0,5% cashback-ին կգումարվի արշավի ժամանակ տրամադրվող հավելյալ 0,5% քեշբեքը...
Կոնվերս Բանկը երկու արժույթով պարտատոմսեր է տեղաբաշխում
Պարտատոմսերի տարեկան արժեկտրոնային եկամտաբերությունը կազմում է համապատասխանաբար 10.25% և 4.75%, արժեկտրոնի վճարման պարբերականությունը՝ կիսամյակային...
ՎՏԲ-Հայաստան Բանկը հանդես է եկել որպես ARMMONO փառատոնի գլխավոր գործընկեր
Ներկայացումները տեղի կունենան Երևանի թատերական տարբեր դահլիճների բեմերում՝ 50 դերասանների մասնակցությամբ...
Հայաստանի դրամաշրջանառությանը նվիրված ցուցահանդես է կայացել Սիսիանում
Կենտրոնական բանկը Հայաստանի դրամաշրջանառության պատմությանը նվիրված…
Ամենաշատ