News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը


Հաստատվում են նվազագույն ստանդարտներ, որոնց շնորհիվ հնարավոր է դառնում պատասխանատվության ենթարկել այն անձանց, որոնք չեն գիտակցում կորոնավիրուսի ամբողջ վտանգավորությունը եւ բնակչության վրա ազդեցությունը: Այս մասին մարտի 23-ին ԱԺ արտահերթ նիստում Վարչական իրավախախտումների օրենսգրքում եւ Քրեական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին օրենսդրական փաթեթի քննարկմանն ժամանակ ասաց Պետաիրավական հարցերի խորհրդարանական մշտական հանձնաժողովի նախագահ, իշխող «Իմ քայլը» դաշինքի պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը:

Պատգամավորը նաեւ շնորհակալություն հայտնեց իր գործընկերներին, Երեւանի պետական համալսարանի մի քանի դասախոսների, օմբուդսմենի գրասենյակի աշխատակիցներին՝ վերջին մի քանի օրերին նրանց լարված աշխատանքի համար:

Հիշեցնենք, որ մարտի 23-ին Ազգային ժողովը երկրորդ եւ վերջնական ընթերցմամբ միաձայն ընդունեց Վարչական իրավախախտումների օրենսգրքում եւ Քրեական օրենսգրքում լրացումներմ կատարելու մասին օրինագծերի փաթեթը, որոնց համաձայն առաջարկվում է խախտումների համար տուգանել եւ քրեական պատասխանատվության ենթարկել այն քաղաքացիներին, որոնք դրանք թույլ են տվել Կառավարության հայտարարած արտակարգ դրության ռեժիմի պայմաններում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվրահանձնաժողովի ղեկավարը և Pfizer-ի գործադիր տնօրենը ներգրավված են պատվաստանյութի հետաքննվող գործում
Ավելի ուշ նրան են միացել Հունգարիայի և Լեհաստանի կառավարությունները...
Բրազիլիայի նախագահին մեղադրում են կորոնավիրուսի դեմ պատվաստվելու հարցում թույլ տված խարդախությունների համար
Նա հաստատել է, որ չի պատվաստվել․․․
Ադրբեջանում հերթական անգամ երկարացվել է հատուկ կարանտինային ռեժիմը
Ադրբեջանում երկարացվել է կարանտինը...
COVID-19-ի ժամանակ կիրառված սահմանափակումների հետևանքով տնտեսական զարգացումը կարող է 40 տարով դանդաղել աշխարհում
Կարող են գնաճային ռիսկեր դիտվել․․․
Հավատացյալներն ավելի լավ են վերապրել կորոնավիրուսային համաճարակը․ հետազոտություն
Covid-19-ի բացասական հետևանքներից մեկը եղել է հոգեկան առողջությանը հասցված…
Չինացի գիտնականները հայտնաբերել են COVID-19-ը ԱՀԿ-ին տեղեկացնելուց երկու շաբաթ առաջ. WSJ
Չինացի հետազոտողները հայտնաբերել են SARS-CoV-2 վիրուսի գրեթե ամբողջ կառուցվածքը...
Ամենաշատ