News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը


Մարտի 22-ին Էջմիածնի Շահումյան փողոցի բնակարաններից մեկը ահազանգով մեկնած ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողները հայտնաբերել են 53-ամյա տանտիրոջ դին։ Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ոստիկանության լրատվական ծառայությունից։ Դեպքի վայր են ժամանել նաև փորձաքրեագետներ, քննիչներ ու դատաբժիշկ։ Դիակի զննությամբ գլխին վնասվածքներ են հայտնաբերվել։ Միայնակ բնակվող տղամարդուն սպանել էին։ Հարուցվել է քրեական գործ, որի շրջանակներում Վաղարշապատի բաժնի քրեական հետախույզները սկսել էին  օպերատիվ միջոցառումներ իրականացնել։ Ժամեր տևած տարաբնույթ գործողությունների շնորհիվ իրավապահները տեղեկություններ են ձեռք բերել, որ դիակի հայտնաբերումից ժամեր առաջ 53-ամյա տղամարդուն հյուրընկալվել է Արտիմետ գյուղում բնակվող ընկերը։ Նրանց միջև կենցաղային հարցերի շուրջ վեճ է սկսվել, ինչի ընթացքում 36-ամյա տղամարդը դեռևս չպարզված առարկայով հարվածներ էր հասցրել տանտիրոջ գլխին, ապա` գնացել Արտիմետ։ Նույն օրը, ժամը 13. 30-ի սահմաններում, Արտիմետ գյուղում կասկածվողը հայտնաբերվել, բերման է ենթարկվել ոստիկանության Վաղարշապատի բաժին, ապա ներկայացվել դեպքի նախաքննությունը վարող մարմնին։ Նա ձերբակալվել է։ Օպերատիվ-հետախուզական միջոցառումներն ու քննչական գործողությունները շարունակվում են կատարվածի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Սիլիկյան նոր խճուղում հայտնաբերվել են կողաշրջված մոպեդներ. 22-ամյա մոպեդավարը հիվանդանոցում մահացել է
Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ...
Բախվել են «Մերսեդես»-ը, «ՎԱԶ 2106»-ն ու տրակտորը․ պապը, տատը, նրանց դուստրն ու անչափահաս թոռները հիվանդանոցում են
Ապրիլի 24-ին՝ ժամը 14:20-ի սահմաններում, Նոր Գեղի գյուղի Ֆրոնտիկ Թևոսյան...
Վրաստանի նախագահը ներում է շնորհել օտարերկրյա գործակալների մասին օրենքի դեմ բողոքի ցույցերի մասնակցին
Նա ընդգծել է, որ իր որոշմամբ չի խրախուսում իրավապահների նկատմամբ բռնությունը
Լեռնապատ գյուղի հարակից սարի գագաթին այրվում է 50 հա խոտածածկույթ
Ապրիլի 24-ին` ժամը 08։35-ին, Լոռու մարզային փրկարարական վարչության…
ՌԴ պաշտպանության փոխնախարար Իվանովը չի ընդունել կաշառք վերցնելու մեղադրանքը
Իվանովը ձերբակալվել է աշխատավայրում․․․
Նոյեմբերյանում միջադեպի հետ կապված քրվարույթ է նախաձեռնվել. 5 անձ ձերբակալվել է. ՔԿ-ն մանրամասներ է հայտնում
Նախաքննությունը շարունակվում է։ Միջոցներ են ձեռնարկվում նշված դեպքերի հանգամանքները պարզելու և դրանց բոլոր մասնակիցների արարքներին իրավական...
Ամենաշատ