News
Լրահոս
News
Շաբաթ
Հուլիս 13
Տեսնել լրահոսը

Իսպանիայի առաջին փոխվարչապետ Կարմեն Կալվոյին հիվանդանոց են տեղափոխել շնչառական ինֆեկցիայով, հայտնել է երկրի կառավարությունը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն: 

Երեկ երեկոյան փոխվարչապետը գնացել է Մադրիդի հիվանդանոցներից մեկը, անցկացրած անալիզներից հետո բժիշկները որոշել են նրան հոսպիտալացնել, նրան ցույց է տրվում շնչառական ինֆեկցիաների դեպքերի համար անհրաժեշտ բուժում:

Կատարված անալիզների թվում է կորոնավիրուսի ախտորոշման թեստը, որի արդյունքներն առայժմ հայտնի չեն:

Ավելի վաղ կորոնավիրուս էր հայտնաբերվել Իսպանիայի կառավարության 2 անդամների մոտ՝ տարածքային կառավարման հարցերով նախարար Կարոլինա Դարիասի եւ իրավահավասարության գործերով նախարար Իրենա Մոնտերոյի, փոխվարչապետ Պաբլո Իգլեսիասի կնոջ մոտ: Ինքնամեկուսացման մեջ է Լետիսիա թագուհին, որը մարտի սկզբին մասնակցել էր Մոնտերոյի մասնակցությամբ միջոցառման: Դրանից բացի, կորոնավիրուսը հաստատվել է Կատալոնիայի վարչապետ Կիմ Տորիի եւ Մադրիդ շրջանի վարչապետ Իսաբել Դիաս Այուսոյի եւ այլ քաղաքական գործիչների մոտ:

Կորոնավիրուս է հայտնաբերվել երկրի վարչապետ Պեդրո Սանչեսի կնոջ՝ Բեգոնյա Գոմեսի մոտ: Դրանից բացի, անցած կիրակի լրատվամիջոցները հայտնել էին, որ վարակվել են նրա մայրը եւ աները, որոնք հիվանդանոցում են:

Իսպանիան զոհերի եւ վարակման հայտնաբերված դեպքերի թվով Եվրոպայում երկրորդ տեղում է Իտալիայից հետո: Մարտի 23-ի դրությամբ գրանցվել է վարակման 33 089 դեպք, նրանցից մահացել է 2182 մարդ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԱՄՆ փոխնախագահի ամուսինը վարակվել է նոր կորոնավիրուսով
Հարիսի ամուսինը վարակվել է նոր կորոնավիրուսով...
Ադրբեջանը հերթական անգամ երկարաձգել է հատուկ կարանտինային ռեժիմը
Ադրբեջանն աշխարհում միակ երկիրն է, որտեղ իբր պահպանվում է «կորոնավիրուսային վարակի...
Եվրահանձնաժողովի ղեկավարը և Pfizer-ի գործադիր տնօրենը ներգրավված են պատվաստանյութի հետաքննվող գործում
Ավելի ուշ նրան են միացել Հունգարիայի և Լեհաստանի կառավարությունները...
Բրազիլիայի նախագահին մեղադրում են կորոնավիրուսի դեմ պատվաստվելու հարցում թույլ տված խարդախությունների համար
Նա հաստատել է, որ չի պատվաստվել․․․
Ադրբեջանում հերթական անգամ երկարացվել է հատուկ կարանտինային ռեժիմը
Ադրբեջանում երկարացվել է կարանտինը...
COVID-19-ի ժամանակ կիրառված սահմանափակումների հետևանքով տնտեսական զարգացումը կարող է 40 տարով դանդաղել աշխարհում
Կարող են գնաճային ռիսկեր դիտվել․․․
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ