News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Նախկին ամուսինը խոհանոցային դանակով մի քանի հարվածներ է հասցրել կնոջ կենսական նշանակություն ունեցող օրգաններին, չի հասցրել գործն ավարտին հասցնել, քանի որ կինը կարողացել է դիմադրել: Այս մասին տեղեկանում ենք Դատական-տեղեկատվական համակարգից:

Ըստ մեղադրական եզրակացության`Գարեգին Մ.-ն 2020թ. հունվարի 2-ին ժամը 05-ի սահմաններում, ալկոհոլի ազդեցության տակ, նախկին կնոջը՝ Նարինե Մ.-ին սպանելու նախնական դիտավորությամբ, գնացել է վերջինիս բնակարան, որտեղ Նարինե Մ.-ին ասել է, որ եկել է նրա վերջը տալու ու հագին եղած բաճկոնի ծոցագրպանից հանել է դեղնականաչավուն գույնի խոհանոցային դանակն ու Նարինե Մ.-ին ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ դանակով բազմաթիվ հարվածներ է հասցրել նրա կյանքի համար կենսական կարեւոր նշանակություն ունեցող օրգաններին:

Գարեգին Մ.-ն հանցագործությունն իր կամքից անկախ հանգամանքներով ավարտին չի կարողացել հասցնել, քանի որ Նարինե Մ.-ն դիմադրություն ցույց տալու ընթացքում բռնել է նրա ձեռքին եղած դանակի շեղբը, որի հետեւանքով այն կոտրվել է, ինչից հետո Գարեգին Մ.-ն տեղում բռնվել է ոստիկանության աշխատակիցների կողմից տվյալ բնակարանում, իսկ «Էրեբունի» բկ-ի բժշկական միջամտության շնորհիվ հաջողվել է փրկել Նարինե Մ.-ի կյանքը:

Գարեգին Մ.-ին մեղադրանք է առաջադրվել ՔՕ-ի 34-րդ եւ 104-րդ հոդվածներով (Հանցափորձ, Սպանություն):

Գործը մարտի 16-ին մակագրվել է Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արտակ Թադեւոսյանին:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Երևանում հանրահավաքի ժամանակ ոստիկանին հարվածելու կասկածանքով ձերբակալվել է կին քաղաքացի. ՔԿ
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական…
Էդգար Ղազարյանն ազատ է արձակվել
Հիշեցնենք, որ այսօր Չարենցի փողոցում բողոքի ակցիայի ժամանակ Ոստիկանական մեծ...
Ղազախստանում նավթարդյունահանման մոտ 450 հորատանցք շարունակում է հեղեղված մնալ
Ընդհանուր առմամբ, փրկարարական և ջրհեղեղների դեմ պայքարում ներգրավված է ավելի քան 32 հազար մարդ, 4 հազար միավոր տեխնիկա և 13 ինքնաթիռ
ՄԻՊ–ի հանձնարարությամբ արագ արձագանքման խմբեր են մեկնել Ոստիկանության բաժիններ, այդ թվում՝ Նոյեմբերյանի բաժին
Լրատվամիջոցներում, սոցիալական հարթակներում տարածված տեղեկության, ինչպես...
Վեդիի ոստիկանության բաժնում եմ. Լևոն Քոչարյան
Նշենք, որ այսօր ըստ ոստիկանության տվյալների 29 մարդ բերման է ենթարկվել...
Կողոպուտ և գողություններ. Հրազդանի ոստիկանների բացահայտումները
Ոստիկանության Հրազդանի բաժնի ծառայողները ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների...
Ամենաշատ