News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Յունիբանկը, հավատարիմ մնալով բիզնեսին աջակցելու իր քաղաքականությանը, միանում է կորոնավիրուսի տնտեսական հետեւանքների չեզոքացմանն ուղղված ՀՀ կառավարության նախաձեռնությանը: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից ներկայացված միջոցառման շրջանակներում Յունիբանկը սկսում է վարկային հայտերի նախնական հավաքագրումը:

Օժանդակության նպատակն է տնտեսավարողների համար ժամանակ շահելու հնարավորություն ստեղծել՝ պահանջարկի փոփոխվող պայմաններին արձագանքելու եւ ըստ այդմ գործունեությունը շարունակելու կամ վերադասավորվելու ու փոփոխված տնտեսական իրավիճակին հարմարվելու որոշումների կայացման համար։

Իրավաբանական անձինք եւ անհատ ձեռներեցները վարկային ծրագրից օգտվելու համար կարող են դիմել բանկ՝ [email protected] էլեկտրոնային փոստի միջոցով: Վարկերը տրամադրվելու են մինչեւ 24 ամիս ժամկետով եւ անկանխիկ եղանակով՝ հստակ նշված նպատակների համար:

Վարկավորման մանրամասն պայմանների հրապարակումը եւ դիմումների ուսումնասիրությունը բանկը կսկսի միջոցառման շրջանակներում ծրագրի վերջնական հաստատումից հետո:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվրահանձնաժողովի ղեկավարը և Pfizer-ի գործադիր տնօրենը ներգրավված են պատվաստանյութի հետաքննվող գործում
Ավելի ուշ նրան են միացել Հունգարիայի և Լեհաստանի կառավարությունները...
Բրազիլիայի նախագահին մեղադրում են կորոնավիրուսի դեմ պատվաստվելու հարցում թույլ տված խարդախությունների համար
Նա հաստատել է, որ չի պատվաստվել․․․
Ադրբեջանում հերթական անգամ երկարացվել է հատուկ կարանտինային ռեժիմը
Ադրբեջանում երկարացվել է կարանտինը...
COVID-19-ի ժամանակ կիրառված սահմանափակումների հետևանքով տնտեսական զարգացումը կարող է 40 տարով դանդաղել աշխարհում
Կարող են գնաճային ռիսկեր դիտվել․․․
Հավատացյալներն ավելի լավ են վերապրել կորոնավիրուսային համաճարակը․ հետազոտություն
Covid-19-ի բացասական հետևանքներից մեկը եղել է հոգեկան առողջությանը հասցված…
Չինացի գիտնականները հայտնաբերել են COVID-19-ը ԱՀԿ-ին տեղեկացնելուց երկու շաբաթ առաջ. WSJ
Չինացի հետազոտողները հայտնաբերել են SARS-CoV-2 վիրուսի գրեթե ամբողջ կառուցվածքը...
Ամենաշատ