News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Արդարադատության նախարարությունը, հիմք ընդունելով «Սնանկության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացուﬓեր կատարելու մասին» 2019 թ. դեկտեմբերի 12-ի ՀՕ-294-Ն օրենքի 72-րդ հոդվածի 7-9-րդ մասերը եւ Արդարադատության նախարարի 2020թ. մարտի 12-ի N 108-Ն հրամանը, մինչեւ 2020թ. ապրիլի 10-ը իրականացնելու է սնանկության գործով կառավարիչների հաշվառում:

Հաշվառման նպատակով կառավարիչները, ղեկավարվելով Արդարադատության նախարարի 2020թ. մարտի 12-ի N 108-Ն հրամանի 3-րդ կետի 2-րդ կետով, պետք է մինչեւ 2020թ. ապրիլի 1-ը Արդարադատության նախարարության հետեւյալ էլեկտրոնային փոստին՝ [email protected] , ներկայացնեն տեղեկատվություն՝

այն սպասարկման տարածքի կամ տարածքների մասին (Հայաստանի Հանրապետության մարզը կամ մարզերը, Երեւան քաղաքը), որում ցանկանում են գործունեություն ծավալել, այլապես սպասարկման տարածք է համարվելու Հայաստանի Հանրապետության ողջ տարածքը.

տեղեկատվությունը ներկայացնելու օրվա դրությամբ իրենց կողմից վարվող ընթացիկ (չավարտված) սնանկության գործերի քանակի մասին:

Արդարադատության նախարարությունը հաշվառելու է նաեւ այն կառավարիչներին, որոնք մինչեւ «Սնանկության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» 2019 թ. դեկտեմբերի 12-ի ՀՕ-294-Ն օրենքի ուժի մեջ մտնելը զբաղվել են կառավարչի գործունեությամբ (ունեցել են նման թույլտվություն), սակայն լրացել է նրանց 63 տարին: Այդ անձինք հաշվառման նպատակով, բացի վերոնշյալ տեղեկություններից, մինչեւ 2020 թվականի ապրիլի 1-ը Արդարադատության նախարարություն են ներկայացնում նաեւ գրավոր տեղեկատվություն իրենց գործունեությունը շարունակելու թույլտվության ժամկետի վերաբերյալ՝ կցելով համապատասխան ապացույցները:

Միեւնույն ժամանակ հայտնում ենք, որ 2019թ. որակավորման ստուգման արդյունքում կառավարչի որակավորման վկայական ստացած անձինք կարող են Արդարադատության նախարարության կողմից հաշվառվել միայն ինքնակարգավորվող կազմակերպությանը անդամագրվելուց հետո:

Տպել
Ամենաշատ