News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Պանդեմիայի ֆոնին Դաշինքը ստուգում է կորոնավիրուսի առկայությունն իր զինվորականների մոտ, որոնք ներգրավված են ՆԱՏՕ-ի առաքելություններին արտասահմանում, այդ թվում` Աֆղանստանում եւ Կոսովոյում: Այս մասին երկուշաբթի հայտարարել է ՆԱՏՕ-ի մամուլի ծառայությունը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

«ՆԱՏՕ-ն, միջազգային այլ կազմակերպությունների հետ միասին, ուշադիր հետեւում է կորոնավիրուսի բռնկմանը (COVID-19), եւ ՆԱՏՕ-ի բոլոր երկրները կանխարգելիչ միջոցառումներ են ձեռնարկում: ՆԱՏՕ-ի ռազմաբժշկական անձնակազմը շարունակում է զգոն մնալ` հետեւելով օպերացիաների շրջանակներում տեղակայված ՆԱՏՕ-ի անձնակազմի վրա պոտենցիալ ազդեցություններին»,- նշվում է մամուլի ծառայության հաղորդագրության մեջ:

Ներկայումս ՆԱՏՕ-ի ամենամեծ առաքելությունները գտնվում են Աֆղանստանում` մոտ 16.000 մարդ, եւ KFOR առաքելությունը` Կոսովոյում:

ՆԱՏՕ-ի բրյուսելյան գրասենյակում հայտնաբերվել է վարակման երեք դեպք, անձնակազմի զգալի մասն այժմ աշխատում է տնային ռեժիմով, բոլոր արտաքին այցելությունների համար, այդ թվում`լրագրողների համար, դաշինքի շտաբը փակ է:

Ինչ վերաբերում է ՆԱՏՕ-ի արձագանքին վարակի` աշխարհի ամենամեծ օջախով երկրին` Իտալիային, ապա դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը երկուշաբթի Twitter-ում գրել է. «ՆԱՏՕ-ն ուս ուսի տված կանգնած է Իտալիայի կողքին: Հաջորդ քայլերը մենք կքննարկենք ապրիլին նախատեսված արտաքին գործերի նախարարների հանդիպմանը»: Իտալական լրատվամիջոցներին տված հարցազրույցում նա նաեւ հայտարարել էր, որ ՆԱՏՕ-ն «երաշխավորում է ոչ միայն ռազմական, այլեւ սանիտարական անվտանգությունը», սակայն որեւէ կոնկրետ բան չի ասել դաշինքի եւ դրա անդամ երկրների կողմից Իտալիային հնարավոր աջակցության վերաբերյալ:

 

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվրահանձնաժողովի ղեկավարը և Pfizer-ի գործադիր տնօրենը ներգրավված են պատվաստանյութի հետաքննվող գործում
Ավելի ուշ նրան են միացել Հունգարիայի և Լեհաստանի կառավարությունները...
Բրազիլիայի նախագահին մեղադրում են կորոնավիրուսի դեմ պատվաստվելու հարցում թույլ տված խարդախությունների համար
Նա հաստատել է, որ չի պատվաստվել․․․
Ադրբեջանում հերթական անգամ երկարացվել է հատուկ կարանտինային ռեժիմը
Ադրբեջանում երկարացվել է կարանտինը...
COVID-19-ի ժամանակ կիրառված սահմանափակումների հետևանքով տնտեսական զարգացումը կարող է 40 տարով դանդաղել աշխարհում
Կարող են գնաճային ռիսկեր դիտվել․․․
Հավատացյալներն ավելի լավ են վերապրել կորոնավիրուսային համաճարակը․ հետազոտություն
Covid-19-ի բացասական հետևանքներից մեկը եղել է հոգեկան առողջությանը հասցված…
Չինացի գիտնականները հայտնաբերել են COVID-19-ը ԱՀԿ-ին տեղեկացնելուց երկու շաբաթ առաջ. WSJ
Չինացի հետազոտողները հայտնաբերել են SARS-CoV-2 վիրուսի գրեթե ամբողջ կառուցվածքը...
Ամենաշատ