News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Մարտի 22-ին՝ ժամը 22։00-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Սեւան» քրեակատարողական հիմնարկի հերթապահ խմբի ծառայողն ահազանգ է ստացել, որ դիտաշտարակների միջնամասում տեղի է ունեցել ներնետում։

ԱՆ քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժնից NEWS.am-ին հայտնում են, որ անմիջապես իրականացված համապատասխան գործողությունների արդյունքում բնակելի գոտում նկատել են դատապարտյալ Դ. Պ.-ին, որը փորձել է փախչել եւ ընթացքում կոտրել է իր մոտ եղած բջջային հեռախոսը, որն առգրավվել է ծառայողների կողմից։

Այնուհետեւ բնակելի գոտու վերոնշյալ հատվածում կատարվել է տեղազննություն, որի արդյունքում հայտնաբերվել է պոլիէթիլենային կպչուն ժապավենով պարուրված փաթեթ: Ավելի ուշ՝ ժամը 23։10-ի սահմաններում, հերթական շրջայց կատարելիս՝ ծառայողները դիտաշտարակների միջնամասում նկատել են եւս մեկ ներնետված փաթեթ։

Փաթեթներում առկա են եղել մարիխուանա տեսակի թմրամիջոցին նմանվող, 209.3 գրամ քաշով դեղնականաչավուն զանգված՝ առանձնացված 8 մասերի, ինչպես նաեւ թմրամիջոց հանդիսացող մեթադոն տեսակի 3 ամբողջական դեղահաբեր եւ մասնատված դեղահաբերի 4 կտոր, թմրամիջոց հանդիսացող սուբուտեքս տեսակի, «B8» մակնշմամբ 2 դեղահաբ՝ 0.8 գրամ քաշով, հավանաբար մետամֆետամին հանդիսացող, 0.6 գրամ քաշով բյուրեղանման, սպիտակ զանգված եւ բջջային հեռախոս։

Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր, նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բելառուսում ձերբակալել են «ազատության» թեմայով բանաստեղծություններ գրող տղամարդու
Ուժայինները հրաժարվել են ձերբակալվածի ստեղծագործություններից հատվածներ մեջբերել, քանի որ դրանք «ատելություն ու վիրավորանք են հրահրում»...
Սանկտ Պետերբուրգի քոլեջում ուսուցիչը դասի ժամանակ կրակ է բացել դատարկ փամփուշտներով
Ուսուցիչը որոշել է իմպրովիզ անել և կրակ է բացել դատարկ փամփուշտներով: Աշակերտները վախեցել են և թաքնվել...
Փարիզում Իրանի հյուպատոսություն պայթուցիկներով ներխուժած տղամարդը բերման է ենթարկվել. ԶԼՄ-ներ
Հեռուստաալիքի տվյալներով՝ իրավախախտին հարցաքննում են BRI Հատուկ քննչական և արագ արձագանքման բրիգադի աշխատակիցները...
Դավիթ Տոնոյանի գործը չի ունեցել իրավական որևէ հիմք. Այս ամենը քաղաքական ուղիղ հրահանգի արդյունք է. փաստաբաններ
Արդեն 2 տարի և 7 ամիս է, ինչ կալանավորված է ՀՀ պաշտպանության նախկին…
Անհայտ անձը սպառնում է պայթեցնել Փարիզում Իրանի հյուպատոսությունը. լրատվամիջոց
Դրա տեղեկություններով՝ ոստիկանները փակել են մետրոյի վեցերորդ գիծը և շրջափակել շենքի շրջակայքը...
Արայիկ Հարությունյանի՝ «Մոշիկ» մականունով հայտնի խորհրդականը՝ ծեծկռտուքի մասնակից. 24news.am
Արայիկ Հարությունյանի օգնականն ու ընկերը եղել են ալկոհոլ օգտագործած վիճակում և իրենց պահել են ոչ պատշաճ…
Ամենաշատ