News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Կորոնավիրուսի դեմ պայքարում Իրանին օգնելու ԱՄՆ առաջարկն «ամենամեծ սուտն է պատմության մեջ», քանի որ ԱՄՆ պատժամիջոցները խոչընդոտում են Թեհրանի` դեղամիջոցներ ձեռք բերելու հնարավորությանը: Այս մասին հայտարարել է Իրանի նախագահ Հասան Ռոհանին, փոխանցում է Mehr-ը:

Ըստ նրա` Վաշինգտոնի կողմից Իրանի նկատմամբ «անարդար, ապօրինի եւ ահաբեկչական» պատժամիջոցները, ինչպես նաեւ ԱՄՆ-ի ճնշումը այլ երկրների վրա, «շատ խնդիրներ են ստեղծել մեր երկրի համար»:

Ռոհանին նշել է, որ ամերիկացի առաջնորդները պնդում են, երբ ասում են, որ ցանկանում են օգնել Իրանին` հավելելով, որ այն ամենը, ինչ նրանք պետք է անեն, պատժամիջոցները վերացնելն է: «Այդ դեպքում մենք կարող ենք պայքարել կորոնավիրուսի բռնկման դեմ»,- հայտարարել է նա:

Նա ԱՄՆ նախագահին համեմատել է մեկի հետ, ով արգելափակել է մուտքը դեպի մաքուր ջրով ջրհորը եւ ձեռքին մի բաժակ պղտոր ջուր պահած ասում է. «Ես եկել եմ օգնելու»: «Մեզ ԱՄՆ-ից մի բաժակ պղտոր ջուր պետք չէ»,- ասել է նա` հավելելով, որ միակ բանը, որ պետք է անեն ամերիկացիները, խոչընդոտները վերացնելն է:

Երկուշաբթի Իրանի առողջապահության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Կիանուշ Ջահանպուրը հայտնել էր, որ կորոնավիրուսից մահացածների թիվը հասել է 1812-ի, իսկ վարակման ընդհանուր թիվը վերջին 24 ժամվա ընթացքում հասել է 23.049-ի: «Կիրակի օրվանից մենք ունենք 127 մահվան նոր դեպք եւ 1.411 վարակման նոր դեպք»,- ասել էր նա:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իրանը պատժամիջոցներ է սահմանել ԱՄՆ 51 քաղաքացու նկատմամբ
«Պատժամիջոցների ցանկում նշված անձինք մասնակցել են Սուլեյմանիի դեմ ահաբեկչական գործողության հետ կապված որոշումների կայացմանը, պլանավորմանը, կազմակերպմանը, ֆինանսավորմանը, աջակցությանը, ինչպես նաեւ ղեկավարմանը կամ իրականացմանը...
Իրանն ԱՄՆ 20 քաղաքացու ներառել է մարդու իրավունքների խախտման համար պատժամիջոցների ցուցակում
Ղարիբ Աբադիի խոսքով՝ «այս ցանկում ընդգրկված են ավելի քան 20 ֆիզիկական եւ իրավաբանական անձինք»․․․
ԶԼՄ. Իրանը կկազմի իր պատժամիջոցային ցուցակը ԱՄՆ ընկերությունների եւ քաղաքացիների համար
Նրա խոսքով՝ «ԱՄՆ-ի հակաիրանական պատժամիջոցների քաղաքականությունը եւ Իրանի վրա առավելագույն ճնշում գործադրելը ձախողված է»․․․
ԱՄՆ-ը վաճառել է Իրանից առգրաված 26,7 մլն դոլարի նավթը
Իրանական նավթն առգրավվել էր ամերիկյան նավատորմի կողմից Արաբական ծովում...
Բենի Հանցը կարծում է, որ ԱՄՆ-ը կաջակցի Իսրայելին Իրանի վրա հարձակման դեպքում
«Մենք պետք է պատրաստ լինենք Իսրայել պետությանը պաշտպանելու յուրաքանչյուր հնարավորության։ Մենք հնարավորություններ ենք զարգացնում, եւ պետք է շարունակենք ամրապնդել դրանք»,-ասել է Հանցը․․․
ԱՄՆ-ն Իրանին ծովում դեէսկալացման կոչ է արել
«ԻՊԿ-ի ոչ անվտանգ եւ ոչ պրոֆեսիոնալ գործունեությունը ծովում նորություն չէ...
Ամենաշատ