Արտակարգ դրության ռեժիմի գործողության սկզբից ի վեր 22 լրատվամիջոցների խնդրել են հեռացնել պաշտոնական տեղեկատվությանը չհամապատասխանող տեղեկությունները: Այս մասին ճեպազրույցում հայտնեց փոխոստիկանապետ Հայկ Մհրյանը:
Փոխոստիկանապետը դժվարացավ հայտնել օգտատերերի թիվը, որոնց խնդրել են հեռացնել պաշտոնական տեղեկատվությանը չհամապատասխանող տեղեկությունները եւ գրառումները:
Ի պատասխան այն հարցին, թե ոստիկանությունն ինչպե՞ս է գնահատում «խուճապ հրահրելու» մասին տեղեկությունները, Մհրյանն ասաց, որ մասնագետները հրապարակումներն ուսումնասիրում են պարետի եւ կառավարության որոշումների համաձայն: