News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Հարավային Կորեայի նախագահ Մուն Չժե Ինը կոչ է արել անցկացնել համացանցային չաթերի ամբողջական հետաքննություն, որոնցում կանայք եւ անչափահաս աղջիկները շանտաժի են ենթարկվել, ինչը նրանց ստիպել է փոխանցել իրենց սեքսուալ լուսանկարները, փոխանցում է Reuters-ը:

Ազգային ոստիկանական վարչությունը հայտնել է, որ անցյալ տարվա սեպտեմբերին անցկացված հետաքննության արդյունքում կալանավորվել են 124 կասկածյալներ, ձերբակալվել են Telegram-ի եւ այլ սոցցանցերի չաթերի 18 օպերատորներ:

Հանցագործները զոհերին գայթակղել են աշխատանքի մասին կեղծ հայտարարություններով եւ պահանջել են վարկաբեկող լուսանկարներ: Այնուհետեւ սպառնացել են լուսանկարների հրապարակայնացմամբ, եթե չուղարկեն մերկ լուսանկարներ:

Ոստիկանների խոսքով՝ առնվազն 74 կանայք, այդ թվում 16 անչափահասներ, մի քանի ամիս շարունակ «փաստացի շահագործվել» են:

Երկուշաբթի հանրային վրդովմունքը հասել է ծայրահեղ աստիճանի, միջնորդագրի տակ դրվել է ավելի քան 2,3 մլն ստորագրություն՝ հաղթահարելով շեմը, որի դեպքում նախագահի աշխատակազմից պատասխան է պահանջվում:

Միջնորդագրի հեղինակները իշխանություններին կոչ են արել բացահայտել տղամարդկանց ինքնությունն ու արտաքինը, որոնք զբաղվել են կանանց գայթակղելով:

Միջնորդագրում քննադատության են ենթարկվել նաեւ մյուս մասնակիցները, որոնք 1,5 մլն վոն (1187,32 դոլար) են վճարել լուսանկարները դիտելու համար:

Ոստիկանությունից հայտարարել են, որ ըստ վարվող քաղաքականության՝ իրենք չեն հրապարակում մարդու անունը, որը, ինչպես համարվում է, ցանցի կենտրոնում է, եւ ում անվանում են «GodGod»:

Երկրի նախագահի մամուլի քարտուղարը հայտարարել է, որ Մուն Չժե Ինը ոստիկանությանը կոչ է արել չաթերի մասնակիցների դեմ իրենց հետաքննությունն ընդլայնել, որ փոխեն հանցագործների ընկալումը, որոնք «թաքնվում են անանուն լինելու հետեւում»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ