News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը


Շիրակի մարզի Ոսկեհասկ գյուղում մարտի 21-ին այրված տանը միայն 52-ամյա տանտերն է եղել, ով հոգեկան շեղումներ է ունեցել: Այս մասին NEWS.am-ին հայտնեց համայնքապետ Արտաշես Սահակյանը՝ նշելով, որ  տղամարդը հաշվառված է եղել Գյումրի հոգեբուժական կենտրոնում:

«Նա այժմ հոգեբուժարանում է պառկած, հարեւաններն ասում են` կրակը ծխախոտից է բռնկվել, ծխել է ու չի մարել ծխախոտը: Լավ է`տանեցիք այդ ժամանակ տանը չեն եղել: Ինքը տարօրինակություններ ունեցել է, այս վերջում էլ իր մոտ սրվել էր»,-ասաց համայնքապետը:

Գյուղապետի խոսքով`52-ամյա տղամարդը ամուսնացած է, ունի չափահաս 2 տղա եւ 1 աղջիկ: Այժմ ընտանիքի անդամները ապրում են տղամարդու հայրական տանը:

Նշենք, որ տունն ամբողջովին այրվել է, ըստ գյուղապետի վնասը կազմել է  2 մլն 800 հազար դրամ:

Ավելի վաղ հայտնել էինք, որ մարտի 21-ին, ժամը 14:27-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Ոսկեհասկ գյուղի 2-րդ փողոցի վերջնամասում այրվում է տուն:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 14:59-ին, մարվել՝ 16:46-ին: Տունն ամբողջությամբ (մոտ 50 քմ) այրվել է:

Հրդեհաշիջման աշխատանքների ժամանակ փրկարար Արթուր Խ.-ն (ծնված 1991 թ.) վնասել է ձեռքը, վերջինս տեղափոխվել է Գյումրու ԲԿ, որտեղ ստանալով համապատասխան բուժօգնություն՝ դուրս է գրվել:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բելառուսում ձերբակալել են «ազատության» թեմայով բանաստեղծություններ գրող տղամարդու
Ուժայինները հրաժարվել են ձերբակալվածի ստեղծագործություններից հատվածներ մեջբերել, քանի որ դրանք «ատելություն ու վիրավորանք են հրահրում»...
Սանկտ Պետերբուրգի քոլեջում ուսուցիչը դասի ժամանակ կրակ է բացել դատարկ փամփուշտներով
Ուսուցիչը որոշել է իմպրովիզ անել և կրակ է բացել դատարկ փամփուշտներով: Աշակերտները վախեցել են և թաքնվել...
Փարիզում Իրանի հյուպատոսություն պայթուցիկներով ներխուժած տղամարդը բերման է ենթարկվել. ԶԼՄ-ներ
Հեռուստաալիքի տվյալներով՝ իրավախախտին հարցաքննում են BRI Հատուկ քննչական և արագ արձագանքման բրիգադի աշխատակիցները...
Դավիթ Տոնոյանի գործը չի ունեցել իրավական որևէ հիմք. Այս ամենը քաղաքական ուղիղ հրահանգի արդյունք է. փաստաբաններ
Արդեն 2 տարի և 7 ամիս է, ինչ կալանավորված է ՀՀ պաշտպանության նախկին…
Անհայտ անձը սպառնում է պայթեցնել Փարիզում Իրանի հյուպատոսությունը. լրատվամիջոց
Դրա տեղեկություններով՝ ոստիկանները փակել են մետրոյի վեցերորդ գիծը և շրջափակել շենքի շրջակայքը...
Արայիկ Հարությունյանի՝ «Մոշիկ» մականունով հայտնի խորհրդականը՝ ծեծկռտուքի մասնակից. 24news.am
Արայիկ Հարությունյանի օգնականն ու ընկերը եղել են ալկոհոլ օգտագործած վիճակում և իրենց պահել են ոչ պատշաճ…
Ամենաշատ