News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը Facebook-ի իր էջում գրառում է արել՝ նշելով, որ Գեղարքունիքում նորածինների մեջ աղջիկները թվով գերազանցել են տղաներին:

«Վերջին օրերի եզակի լավ լուրերից:

Վերջապես նորածինների մեջ աղջիկները քանակով գերազանցեցին տղաներին։ Փետրվարին Գեղարքունիքի մարզում գրանցվել է 108 ծնունդ։ 59 աղջիկ, 49 տղա»,-նշել է նա եւ աղյուսակ ներկայացրել:

Հիշեցնենք, որ նորածինների սեռերի միջեւ անհամամասնության առումով տարիներ շարունակ մտահոգիչ էին Գեղարքունիքի մարզի ցուցանիշները։

Տպել
Ամենաշատ