News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Երեկ՝ մարտի 22-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։ Ժամը 04:00-ի սահմաններում ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի ծառայողները Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում Սարկավագի փողոցի թիվ 69 հասցեի մոտ անձի ինքնությունը պարզելու նպատակով մոտեցել են մի քաղաքացու և այդ ժամանակ նկատել են, որ այդ քաղաքացու գոտկատեղի հատվածում ատրճանակ կա:

Ըստ աղբյուրի՝ այդ քաղաքացին դիմել է փախուստի և, երբ ոստիկանության ծառայողները հետապնդել են նրան, նա կրակոց է արձակել ոստիկանների ուղղությամբ: Բարեբախտաբար, տուժածներ չկան: Դեպքի վայր ժամանած ոստիկանության ծառայողները զննությամբ հայտնաբերել են 1 կրակված պարկուճ, ինչպես նաև բջջային հեռախոս: Ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի, ոստիկանության Նոր Նորքի և ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժինների քրեական հետախուզության բաժանմունքների ծառայողները, կատարելով հսկայածավալ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ, պարզել են, որ փախուստի դիմած և ոստիկանների ուղղությամբ կրակոց արձակած անձը եղել է 27-ամյա Վանիկ Կիրակոսյանը:

Քրեական հետախույզները Երևան քաղաքի Սիսակյան փողոցի շենքերից մեկում հայտնաբերել են Վ. Կիրակոսյանին, որի մոտ եղել է նաև գործարանային համարը ջնջված ատրճանակ: Աղբյուրի տեղեկություններով՝ Վ. Կիրակոսյանը ՀՀ արդարադատության նախարարության «Սևան» քրեակատարողական հիմնարկի կողմից 2019 թ.-ի նոյեմբերից գտնվում էր հետախուզման մեջ՝ ՀՀ քր. օր.-ի 177 հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի և 34-177 հոդվածի 3-րդ մասի 1.1 կետի մեղադրանքներով: Վ. Կիրակոսյանը կալանավորվել է: Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԵՄ դատարանը թույլ չի տվել նարկոբարոն Էսկոբարի անունը գրանցել որպես ապրանքանիշ
2021 թվականի սեպտեմբերի 30 Escobar Inc. դիմել է EUIPO-ին՝ Pablo Escobar բառային նշանը որպես ապրանքանիշ...
Սոչիի դատարանը կալանավորել է կատակերգու Գեւորգյանի սպանության մեջ կասկածվողին
Դատարանը, քննելով նյութերը, անհրաժեշտ է համարել բավարարել հետաքննության միջնորդությունը՝ տղամարդու...
Մոսկվայի մարզում կրակել են թմրավաճառին բռնող ոստիկանների վրա. ուժայիններից մեկը զոհվել է
Հոսպիտալացումից առաջ նա հասցրել է ասել, որ հարձակվողը ծեծի է ենթարկել իրեն՝ հարվածելով գլխին, մինչև ինքը կորցրել է գիտակցությունը
Եվրոպոլը ԵՄ-ի անվտանգությանը սպառնացող ավելի քան 800 հանցավոր ցանց է բացահայտել
«Եվրամիության անդամ բոլոր երկրները և Եվրոպոլի մի քանի գործընկեր երկրներ...
Էկվադորում զինված անձանց խումբը հարձակվել է մարդկանց վրա, 8 մարդ զոհվել է, ևս 8-ը՝ վիրավորվել
Առայժմ ոչ մի խմբավորում չի ստանձնել հարձակման պատասխանատվությունը
Հանցավոր աշխարհի պատրիարք Շաքրո Մոլոդոյն ազատ է արձակվել
Հանդիպումն անցել է փակ դռների հետևում...
Ամենաշատ