News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Համաշխարհային օդերեւութաբանական կազմակերպության (ՀՕԿ) նախաձեռնությամբ ՄԱԿ-ի հովանու ներքո ամեն տարի մարտի 23-ին նշվում է Օդերեւութաբանական համաշխարհային օրը (World Meteorological Day): Օրվա տոնակատարությանը մասնակցում է 193 պետություն եւ ВМО տարածք, գրում է Calend.ru-ն:

1950 թվականի մարտի 23-ին ուժի մեջ է մտել Համաշխարհային օդերեւութաբանական կազմակերպության (World Meteorological Organization) Կոնվենցիան, որում հռչակվել է Կազմակերպության հիմնումը: Տոնի կարգախոսն է դարձել՝ «Եղանակը, կլիման եւ ջուրը տեղեկատվական դարաշրջանում»:  Բուն տոնը նշվում է 1961 թվականից:

Համաշխարհային օդերեւութաբանական կազմակերպությունը նախեւառաջ զբաղվում է եղանակի, կլիմայի եւ ջրի խնդիրներով, իսկ երկրները, որոնք անդամագրվել են Կազմակերպությանը, արդեն երկար տարիներ հաջողությամբ համագործակցում են՝ փոխանակելով մթնոլորտի, ցամաքի, ծովերի, օվկիանոսների, գետերի վիճակի մասին օպերատիվ տվյալները, որոնց հիման վրա էլ կազմվում են եղանակի տեսություններըն ու վտանգավոր հիդրոօդերեւութաբանական երեւույթների մասին նախազգուշացումները: ՀՕԿ-ի առավել խոշոր ձեռքբերումներից է կլիմայի հետազոտման համաշխարհային ծրագրերի եւ Եղանակի համաշխարհային ծառայության ստեղծումը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ