News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը

Հաշվի առնելով կորոնավիրուսի տարածմամբ պայմանավորված ս.թ. մարտի 16-ից ՀՀ-ում հայտարարված արտակարգ դրությունը, տնտեսվարողները խնդիր ունեն ստեղծված պայամաններում դիմակայելու՝ գործունեության մասնակի կամ ամբողջությամբ կասեցման պատճառով: Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից մշակված և հրատապ ռեժիմով շրջանառության է դրված Աշխատանքային օրենսգրքում համապատասխան փոփոխություններ կատարելու նախագիծը, ինչն էլ ավելի է բարդեցնում իրավիճակը: Այս մասին այսօր՝ մարտի 23–ին, հայտարարություն է տարածել «Մանթաշով»գործարարների միությունը։ հայտարարությունում մասնավորապես նշված է.

«Մասնավորապես նախագծով առաջարկվում է՝

- այն դեպքերում, երբ մասնավոր ոլորտի գործատուն, արտակարգ դրությամբ պայմանավորված, չկարողանա այլևս աշխատանքները շարունակել, այդ թվում հեռավար եղանակով, այնուամենայնիվ շարունակի վարձատրել աշխատողին՝ չաշխատած յուրաքանչյուր ժամի համար՝ առնվազն օրենսդրությամբ սահմանված նվազագույն ժամային դրույքաչափով։ Պետական և համայնքային բյուջեներից ֆինանսավորվող կազմակերպությունների, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի աշխատողների աշխատավարձն ամբողջությամբ պահպանվում է․

Արտակարգ դրության օրերի զարգացումները ցույց են տալիս, որ գործատուների մի մասը առաջնորդվում է Աշխատանքային օրենսգրքի 186-րդ հոդվածի 1-ին մասի կարգավորմամբ և վճարում իր աշխատողներին, մի մասն էլ՝ նույն հոդվածի 6-րդ մասով՝ ընդհանրապես չվճարելով: Սակայն սա գործատուի ընտրությունը չէ և այս պարագայում գործ ունենք ոչ թե հարկադիր պարապուրդի, այլ ֆորս մաժորային իրավիճակի հետ: Ինչպես արդեն նշեցինք, մի շարք ընկերություններ ստիպված են մասնակի կամ ամբողջությամբ դադարեցնել իրենց գործունեությունը, և եթե չեն կատարվել աշխատանքներ և չի ստեղծվել հավելյալ արժեք, ապա վստահորեն կարող ենք ասել, որ այս կարգավորումը գործատուներին սննկացնելու և տնտեսության աճը խաթարելու ուղիղ ճանապարհ է: Ուստի այն դեպքում, երբ հնարավոր չէ աշխատանքը շարունակել հեռակա կարգով, պետությունը պարտավոր է օգնել բիզնեսին և տնտեսությանը, քանի որ հենց բիզնեսի գործունեության պահպանմամբ է պայմանավորված ֆորս մաժորային իրավիճակի ավարտից հետո պետության տնտեսական վիճակը: Բացի այդ, ազատ շուկայական տնտեսության պարագայում պետությունը չպետք է սահմանափակի բիզնեսի ազատությունը և ստիպի գործատուին վարկային միջոցների հաշվին վճարել աշխատակիցների չաշխատած ժամանակի համար: Ի վերջո, պետական բյուջեն ձևավորվում է գործատուների վճարած հարկերից և ֆորս մաժորային իրավիճակում, պետությունը պարտավոր է իր վրա վերցնել ռիսկերը՝ սահմանելով կարատինային նպաստ առնվազն օրենսդրությամբ սահմանված նվազագույն ժամային դրույքաչափով՝ բացառելով վատ գործատուի կանխավարկածը և բիզնեսի նկատմամբ նման պարտադրող կարգավորումներ կիրառելը:

Մյուս կողմից պետության կողմից առաջարկվող 150 միլիարդը տնտեսության մեջ դնելու և բիզնեսի աջակցման ճանապարհները պետք է ճիշտ սահմանել: Բացի այն, որ սա հավելյալ վարկային բեռ է ավելացնելու բիզնեսի համար, ոչ բոլորը կարող են օգտվել այս հնարավորությունից, քանի որ տնտեսվարողների մեծ մասը չեն համապատասխանում սահմանված ցուցանիշներին և չեն կարող օգտվել տվյալ վարկային միջոցներից, սակայն նրանց վրա տարածվում են աշխատանքային օրենսգրքով սահմանվող նոր պահանջները՝ անլուծելի թողնելով վերոնշյալ խնդիրները:

Առաջարկվող նախագծի մյուս կարգավորումները ևս բարենպաստ չեն բիզնեսի համար և առանց էական լուծումներ առաջարկելու խառնաշփոթ են ստեղծում գործատու-աշխատող ներկա և հետագա հարաբերություններում:

Նկատի ունենալով, որ առաջարկվող կարգավորումները միտված են աշխատակիցներին զերծ պահել ֆինանսական ցնցումներից, վստահ ենք, որ այս կարգավորումների հետևանքով բիզնեսի համար ցնցումների մասշտաբներրը կարող են բերել բիզնեսների սննկացման և ավելի երկարաժամկետ ֆինանսական ցնցումների: Ուստի, առաջարկում ենք, ստեղծված իրավիճակում համախմբվելով տնտեսության շարունական աճ ապահովելու գաղափարի շուրջ, կասեցնել նախագծի շրջանառության հետագա ընթացքը և համատեղ աշխատել այնպիսի կարգավորումների շուրջ, որոնք տվյալ իրավիճակում կաջակցեն, այլ ոչ թե սննկացման կտանեն բիզնեսին»:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվրահանձնաժողովի ղեկավարը և Pfizer-ի գործադիր տնօրենը ներգրավված են պատվաստանյութի հետաքննվող գործում
Ավելի ուշ նրան են միացել Հունգարիայի և Լեհաստանի կառավարությունները...
Բրազիլիայի նախագահին մեղադրում են կորոնավիրուսի դեմ պատվաստվելու հարցում թույլ տված խարդախությունների համար
Նա հաստատել է, որ չի պատվաստվել․․․
Ադրբեջանում հերթական անգամ երկարացվել է հատուկ կարանտինային ռեժիմը
Ադրբեջանում երկարացվել է կարանտինը...
COVID-19-ի ժամանակ կիրառված սահմանափակումների հետևանքով տնտեսական զարգացումը կարող է 40 տարով դանդաղել աշխարհում
Կարող են գնաճային ռիսկեր դիտվել․․․
Հավատացյալներն ավելի լավ են վերապրել կորոնավիրուսային համաճարակը․ հետազոտություն
Covid-19-ի բացասական հետևանքներից մեկը եղել է հոգեկան առողջությանը հասցված…
Չինացի գիտնականները հայտնաբերել են COVID-19-ը ԱՀԿ-ին տեղեկացնելուց երկու շաբաթ առաջ. WSJ
Չինացի հետազոտողները հայտնաբերել են SARS-CoV-2 վիրուսի գրեթե ամբողջ կառուցվածքը...
Ամենաշատ