News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Գերմանական կայքը հաշվիչ է մշակել զուգարանի թղթի անհրաժեշտ քանակը հաշվելու համար, որը մեծ պահանջարկ ունի կորոնավիրուսի պանդեմիայի ֆոնին, փոխանցում է Reuters-ը:

Blitzrechner.de կայքը կարող է օգնել հաճախորդներին հավաստիացնել, որ բավականաչափ զուգարանի թուղթ է գնվել: Հարկավոր է նշել գլանափաթեթների քանակը եւ զուգարան գնալու հաճախականությունը: Դուք կարող եք կարգավորել մեկ անգամ զուգարան գնալիս թղթի կտորների քանակի, ընտանիքի անդամների թվի պարամետրերը եւ այն, թե որքան երկար եք նախատեսում մնալ տանը:

10 գլանափաթեթ պաշար ունեցող մարդը, որը զուգարանի թղթի սովորական քանակություն է օգտագործում օրը երեք անգամ, պետք է բավարարվի դրանով 53 օրվա ընթացքում: Նշվում է, որ դա 39 օրով ավելի երկար է, քան առաջարկվող 14-օրյա կարանտինը:

Կայքը ցանկին հավելվածներ է ավելացրել, որոնք կարող են հաշվել ցանկացած բան` մսի օգտագործումի մինչեւ երեխայի ծնունդի օրը:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ